Ռոբերտ Լեւանդովսկին՝ եվրոպական ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկու
Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:
Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա ֆուտբոլիստը դարձավ 16 գոլի հեղինակ եւ սահմանեց նաեւ ռեկորդ: Երկրորդ տեղը գրավեց Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց 15 գոլ: Լավագույն եռյակը եզրափակեց «Մանչեսթեր Յունայթեդի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ 11 գոլ: Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ պորտուգալացի Անդրե Սիլվան (9 գոլ) ու շվեդ Մարկուս Բերգը (8 գոլ):
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լեւանդովսկին սահմանել էր ռմբարկուական ռեկորդ: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 16 գոլ խփել աշխարհի առաջնության եվրոպական գոտու մեկ ընտրական մրցաշարում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները