Իսլանդիայի նախագահը Կոսովոյի դեմ խաղը դիտել է երկրպագուների հետ (Տեսանյութ)
Իսլանդիայի նախագահ Գյուդվին Յոուհանեսոնը ֆուտբոլի Իսլանդիայի եւ Կոսովոյի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղը ստադիոնից դիտել է երկրպագուների հետ:
Ռեյկյավիկում կայացած խաղում Իսլանդիայի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Նախորդ տարի Իսլանդիայի հավաքականը մասնակցել էր նաեւ Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ին, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ: Գյուդվին Յոուհանեսոնը Եվրո-2016-ի մի քանի խաղեր եւս դիտել էր երկրպագուների տրիբունայից:
Հիշեցնենք, որ Իսլանդիան կդառնա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հանդես եկած ամենափոքր բնակչությամբ երկիրը: Իսլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 330 հազար մարդ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Տրինիդադ եւ Տոբագոյին (բնակչությունը՝ 1,3 միլիոն մարդ), փոխանցում է Goal.com-ը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները