Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մեջ. ՀՀ վարչապետը՝ Իրանի հայ համայնքին
Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Այս մասին, Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նախ ներկայացրել է պաշտոնական այցի ընթացքում անցկացված բանակցությունների մանրամասները եւ արդյունքները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը հարեւան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցության, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման մեծ ներուժ, ինչի իրացման ուղղությամբ էլ ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ Հայաստան, Իրան, Թուրքմենստան եռակողմ ձեւաչափով փոխգործակցությունը: «Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Ընդհանրապես, մեր իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին, համատեղ շարունակել կարողությունները միավորելու աշխատանքները՝ լավ արդյունքներ ունենալու համար», - ասել է վարչապետը: Դիմելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին՝ նա ասել է. «Առաջարկում եմ բոլորիդ ձեր քայլերով ամուր կամուրջ հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների միջեւ ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլ նաեւ շահութաբեր բիզնեսներով: Համոզված եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, եւ մեր կառավարությունը կանգնելու է յուրաքանչյուր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մեջ՝ մեկն այստեղ, մյուսը՝ Հայաստանում»:
Այնուհետեւ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները եւ շեշտել, որ հատկապես տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը միտված են բիզնեսի համար հավասար եւ բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով իրականացված ախտորոշման արդյունքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թե ինչն է հատկապես խոչընդոտում տնտեսության զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղված են կառավարման, տնտեսության արդյունավետության բարձրացմանը, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը», - ասել է վարչապետը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 տոկոսի աճ: «Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ եւ ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսությունը եւ բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հավասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետ Կարապետյանը պատասխանել է իրանահայերի մի շարք հարցերին, որոնք վերաբերել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, Հայաստանում իրականացվող ծրագրերին, արդյունաբերության, զբոսաշրջության, տրանսպորտի, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում իրականացվող քայլերին եւ նախագծերին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը եւ այլն:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արարատ» մարզամշակութային համալիրով, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...