Այլևս չենք կարող խաբել. Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյան Վարուժն է մեղավոր. Մարկոս Պիզելի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ղազախստանի հետ հանդիպումից հետո վերջապես հնչեցրել է ընտրական փուլում ձախողման գլխավոր մեղավորների անունները:
«Վիվառոնյուզ»-ի թղթակցի հետ զրույցում Մարկոս Պիզելին մասնավորապես ասել է. «Շա՛տ վատ է, շա՛տ վատ: Այլևս չեք կարող խաբել: Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյան Վարուժն է մեղավոր՝ ով սկսեց այս ցիկլը: Ֆուտբոլիստն էլ է մեղավոր: Չի կարելի, որ Մխիթարյանն է մեղավոր, մարզիչն է մեղավոր: Բոլորս մեղավոր ենք: Գիտեմ, որ ժողովուրդը ամոթ է զգում: Ես նույնպես ամոթ եմ զգում: Առաջին անգամ չէ, որ ձախողվում ենք: Պետք է սովորենք, որ մյուս անգամ այսպես չլինի»:
Փաստորեն, Պիզելին մեր հավաքականի միակ ֆուտբոլիստն է, ով համարձակություն ունեցավ ՀՖՖ-ի առաջնորդ Ռուբեն Հայրապետյանին մեղավոր ճանաչել խայտառակության մեջ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները