ԿԸՀ անդամների ընտրության օրն ԱԺ-ում Վահագն Հովակիմյանը քվեարկել է ինքն իր օգտին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թեեւ արդեն աշխատանքի է անցել, բայց քաղաքացիական հասարակության համայնքի ներկայացուցիչներն ու իրավաբանները շարունակում են պնդել՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Հովակիմյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է ու կուսակցական գործունեությունը անկախ հանձնաժողով գործուղվելուց օրեր առաջ է դադարեցրել. եթե խորհրդարանում ինքն իրեն չընտրեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ՝ ԿԸՀ նախագահ չէր ընտրվի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԸՀ անդամների ընտրության օրն ԱԺ-ում Հովակիմյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջեւ խոսակցություն է եղել: «Այդ օրն ԱԺ-ում 67 ՔՊ-ական պատգամավոր կար, որոնցից 2-ը Կոնջորյանին խնդրել են անձնական գործերով լքել ԱԺ-ի շենքն ու չմասնակցել ԿԸՀ անդամների քվեարկությանը: Կոնջորյանն Հովակիմյանից հետաքրքրվել է՝ բավականացնում են արդյոք ՔՊ պատգամավորների ձայները, եթե ԱԺ-ում կան ընդամենը 65 պատգամավորներ: Հովակիմյանն ասել է, թե խնդիր չի լինի, ինքն իրեն քվեարկի, եւ 65 հոգին կլրանան»,- պատմեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկել է ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի օգտին՝ առաջացնելով հակասահմանադրական իրավիճակ: Հիշեցնենք, որ Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի ընտրվելու հարցը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ առաջիկայում Սահմանադրական դատարանում կվիճարկվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ