Սասուն Խաչատրյանի եղբոր ու Կարեն Անդրեասյանի հարաբերությունները լարվել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի եւ ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-ին նախագահ է ցանկացել դառնալ նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը Դավիթ Խաչատրյանի նշանակմանը կողմ են եղել երեք դատավոր անդամներ, իսկ մյուսներն իրենց ձայնը տվել են կառավարությունից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանին:
Այս եւ այլ գործոններն էլ հենց պատճառ են դարձել, որպեսզի ԲԴԽ-ում լարված մթնոլորտ ձեւավորվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, իր սկանդալային բովանդակությամբ դիմումի համաձայն, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տվեց Գրիգոր Բեքմեզյանը՝ հայտարարելով. «Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաեւ վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլեւս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով»:
ԲԴԽ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի, ինչպես նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանի հետ ունեցած լարված փոխհարաբերությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Կարեն Անդրեասյանից: «Չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց պարոն Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում ընտրվեց ԲԴԽ անդամ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Անդրեասյանը արդեն ԲԴԽ-ում կայացած գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ