«Ռեալի» ֆուտբոլիստը ծննդյան տարեդարձը նշել է «թզուկ ոստիկանների» հետ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տեո Էրնանդեսն իր 20-ամյա հոբելյանը տոնել է թզուկ-ոստիկանների ընկերակցությամբ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ միջոցառման ժամանակ արված լուսանկարը սոցցանցում հրապարակել է իսպանացի լրագրող Էմանուել Տրամասերեն:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը խնջույք է կազմակերպել լողավազանի մոտ: Ընկերներից բացի Էրնանդեսը խնջույգին հրավիրել էր նաև երկու թզուկի, որոնք ներկայացել են «Ռեալի» մարզաշապիկով և ոստիկանական գլխարկով, ռետինե մահակներով և խաղալիք ատրճանակներով:
Ֆուտբոլիստն ինքն էր լուսանկարը հրապարակել համացանցում, սակայն ավելի ուշ ջնջել է այն բացասական մեկնաբանությունների տարափի պատճառով:
Պաշտպանը մադրիդյն ակումբ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Ատլետիկոյից»: Նա հավակնում է Golden Boy մրցանակին, որը «Ոսկե գնդակի» տարբերակն է 21 տարեկանից ցածր ֆուտբոլիստների համար:



















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները