Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 մլն դրամ է փոխանցվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս այս տարվա հունիս ամսին Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, արցախյան հիմնադրամները քննելու հանձնաժողով ստեղծելու առաջարկով էին հանդես եկել: Գալստյանն ասում էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում գործող գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը քննելու անհրաժեշտություն կա:
Պատգամավորի առաջարկին նախնական 9 պատգամավոր էր միացել, այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Կարճ ժամանակ անց, սակայն, այդ մեկ պատգամավորը ստորագրությունը հետ էր վերցրել, իսկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե հիմնադրամներում տիրող ֆինանսական վիճակը կքննարկեն սեպտեմբերին: Հիմա արդեն հոկտեմբերն է, ու պարզ է, որ Գալստյանի բարձրաձայնած հարցը Բաբայանի կուսակցության համար ոչ միայն երկրորդ պլան է մղվել, այլ առհասարակ մոռացության է մատնվել:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ներդրումների հիմնադրամից «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին 100 մլն դրամ է փոխանցվել (մոտ 244 հազար դոլար)՝ ըստ երեւութին Արցախում ինչ-որ ներդրում իրականացնելու համար: Տեղեկացանք, որ վարկը Բաբայանին առանց գրավի եւ լուրջ տոկոսների է տրամադրվել: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց թե՛ անձամբ Սամվել Բաբայանի, թե՛ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապ հաստատել: «Պրն Բաբայանին կզգուշացնենք, որ լրագրող է զանգել»,- մեզ ասացին Բաբայանի գրասենյակից:
Մինչեւ ուշ երեկո այդպես էլ մեզ հետ կապի դուրս չեկան: Ինչ վերաբերում է հիմնադրամին եւ նրա տնօրեն Էռնեստ Գրիգորյանին, ապա տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ հիմնադրամի քաղաքային հեռախոսահամարներից որեւէ մեկը զանգերին չպատասխանեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ