Դատավոր Անի Հարությունյանի վարույթն առնչվում է դատավոր Նարինյանի քրեական վարույթին. դատավորը պարտքով գումար էր տվել
Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է դատավոր Գեւորգ Նարինյանի վերաբերյալ քրեական վարույթին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Անի Հարությունյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանից։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Անի Հարությունյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը սակայն խորհուրդը մերժել էր։ ԲԴԽ-ի հիմնավորումն այն էր, որ առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար խորհրդի համաձայնությունը չի պահանջվում: Դատախազությունը որոշել է դատավոր Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։
«ԲԴԽ-ի որոշման միայն եզրափակիչ մասն է մեզ հայտնի, որը մերժելու մասին էր։ Մերժման հիմքն այն է, որ ԲԴԽ-ն գտել է՝ Դատախազությունը կարող էր քրեական հետապնդում հարուցել նաեւ առանց ԲԴԽ դիմելու»,- ասաց Մելիքյանը։
Անի Հարությունյանի մեղադրանքը վերաբերում է հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներառելուն. «Կողմը կեղծ տեղեկություն էր համարում մի փոխառության պայմանագիր, որտեղ կա բանկային փոխանցում եւ այլն։ Ըստ դատախազության՝ դա իրականությանը չի համապատասխանում»։
Մեղադրող կողմի պնդմամբ, դատավոր Անի Հարությունյանը պարտքով գումար չի տվել Գեւորգ Նարինյանին, այնինչ Հարությունյանն ասել է, որ իրականում պարտքով է գումար տվել։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ