Սկանդալ՝ ԲԴԽ-ում. ինչո՞ւ է հեռացել Գրիգոր Բեքմեզյանը, ի՞նչ է Կարեն Անդրեասյանին ասել Դավիթ Խաչատուրյանը
Կարեն Անդրեասյանի թիկնապահները մուտք են գործել Գրիգոր Բեքմեզյանի օգնականի աշխատասենյակ՝ հրահանգելով դուրս գալ սենյակից, քանի որ այսուհետ իրենք պետք է զբաղեցնեն այն։ Այս մասին գրում է «168.am»-ը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) պաշտոնում Կարեն Անդրեասյանի սրընթաց ընտրությունից կարճ ժամանակ անց Խորհրդի անդամությունից հրաժարվելու դիմում ներկայացրեց Գրիգոր Բեքմեզյանը:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն հայտարարություն է ընդունել, ըստ որի՝ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա ԲԴԽ որոշմամբ վերջինիս լիազորությունները 11.10.2022թ.-ից դադարել են:
Հայտարարությունը ստորագրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Այսինքն՝ Գրիգոր Բեքմեզյանն այլևս ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ չէ, ինչը նշանակում է թափուր տեղ և Կարեն Անդրեասյանի համար լայն հնարավորություն՝ արդարադատության նախարարի ժ/պ Գրիգոր Մինասյանին իր մոտ բերելու համար: Թերևս այդպես ավելի քիչ կլինի վնասը:
Ինչևէ, 168.am-ի տեղեկություններով՝ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականին նախորդել է սկանդալ, թեպետ պետք է նշել, որ Կարեն Անդրեասյանի ընտրության ժամանակ, ինչպես տեղեկացանք, վերջինիս նախագահ դառնալուն նույնպես Գրիգոր Բեքմեզյանը դեմ է քվեարկել: Դեմ է եղել նաև Դավիթ Խաչատուրյանը, ով, սակայն, քվեարկել է ինքն իր օգտին, ինչպես նախորդ ընտրության ժամանակ:
Վերադառնանք Կարեն Անդրեասյանի ընտրությունից հետո ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակին: Մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը միայնակ չի եկել ԲԴԽ, եթե հաշվի չառնենք, որ մինչ գալը ԲԴԽ և Դատական դեպարտամենտի առանցքային պաշտոններում արդեն իսկ նշանակել է իր մարդկանց:
Բայց բուն հայտնությունը ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանը նշանավորել է թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների բավականին պատկառելի քանակով, և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:
ԲԴԽ նորընտիր նախագահն այնքան է սարսափած սեփական անվտանգության համար, որ շենքում շրջում է բացառապես անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Իսկ նրանց էլ այնքան մեծ արտոնություններ է տվել, որ վերջիններս, օրինակ, կարողացել են մտնել Գրիգոր Բեքմեզյանի օգնականի աշխատասենյակ ու վերջինիս հրահանգել դուրս գալ սենյակից, քանի որ այսուհետ իրենք պետք է զբաղեցնեն այն:
Գրիգոր Բեքմեզյանը, բնականաբար, չի հանդուրժել սա, ու մեծ սկանդալ է բարձրացել ԲԴԽ անդամների ու Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ, և ուշագրավն այն է, որ այդ վեճի ընթացքում ԲԴԽ որևէ անդամ, անգամ Գրիգոր Բեքմեզյանի մտերիմներ համարվողները որևէ կերպ չեն պաշտպանել իրենց գործընկերոջը, թեպետ խնդիրը, իհարկե, համակարգային է ու մի օր էլ հաստատ իրենց է բախվելու։
Միակ մարդը, ով իրավիճակի վերաբերյալ կարծիք է հայտնել, մեր տեղեկություններով, եղել է Դավիթ Խաչատուրյանը, բայց վերջինիս վրդովմունքը է՛լ ավելի խայտառակ դիպվածի հետ է կապված:
Պարզվում է՝ Կարեն Անդրեասյանը, ով առհասարակ չի շփվում աշխատակիցների հետ, չի բավարարվում ԲԴԽ շենք անվտանգության աշխատակիցների բանակ բերելով:
Իր աշխատասենյակի մուտքի մոտ վերջինս տեղադրել է մետաղական դետեկտոր, և ԲԴԽ անդամները, օրինակ, նախագահի աշխատասենյակ մտնելիս պետք է անպայման անցնեն այդ սարքի միջով: Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին դիտարկում է՝ որպես պոտենցիալ ահաբեկիչներ:
Ահա այս խայտառակությանն է արձագանքել Դավիթ Խաչատուրյանը՝ Կարեն Անդրեասյանին ասելով, որ ինքը պարզապես այլևս երբեք չի մտնի նրա աշխատասենյակ»,- գրում է կայքը:
Եվ վերջ. ԲԴԽ ոչ մի այլ անդամի այդ ստորացումը չի անհանգստացրել:
168.am-ը, ինչպես խոստացել էր, հերթով կներկայացնի այն շարժառիթները, որոնք ԲԴԽ անդամների «խոսուն» լռության ու Կարեն Անդրեասյանին ցուցաբերած խորին հնազանդության առանցքում են ընկած՝ հատ առ հատ ներկայացնելով ԲԴԽ յուրաքանչյուր անդամի անձնական մոտիվացիան:
Իսկ մինչ այդ ևս մեկ անգամ հիշենք՝ ինչ էր ակնարկել Գրիգոր Բեքմեզյանն իր հրաժարականի առիթով հրապարակած ֆեյսբուքյան գրառման մեջ․ «Գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս ԲԴԽ-ում անելիք չունեմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ