Ալավերդիում համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը
Ինչպես տեղեկցրել էինք այսօր Ալավերդի համայնքի ավագանու անդրանիկ կիստն էր։ Նիստում համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լուր էր ստացվել այն մասին, որ համայնքում լարված իրավիճակ է: Երեկ երեկոյան ոստիկանական ուժեր են բերվել Ալավերդի, որոնք ոստիկանական դետքեր են տեղադրել տարբեր տեղերում։ Երեկվանից հսկողության տակ է նաև համայքնապետարանի շենքը, ստուգվում են մեքենաները։
Այսօր ոստիկաններն արգելել են մաքրուհիներին մտնել սենյակներ և մաքրել։ Առավոտյան ոստիկաններն արգելել են աշխատակիցներին մուտք գործել իրենց աշխատավայրեր, մինչև իրենք չստուգեն սենյակները։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների ոստիկանների ներկայությունը պատճառաբանվում է օրեր առաջ ԱԵ կուսակցության ավագանու երկու անդամի զորակոչվելու ծանացուգիր ուղարելու և նրանց զինկոմիսարիատ չներկայանալու պատճառաբանությամբ։ ԱԵ-ն մեղադրում է իշխանություններին քվեարկությունը տապալելու և իրենց թեկնածուին համայնքապետ դարձնելու նպատակով ԱԵ-ի ավագանու երկու անդամի զորակոչելու համար։
155 0
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի