Որքա՞ն գինի է թույլատրվում խմել օրական
Ալկոհոլային խմիչքների մասին հետազոտություններ վերջին շրջանում հաճախ են անցկացվում, եւ բոլորն էլ հակասական արդյունքներ են գրանցում, ինչի պատճառով մարդիկ դժվարանում են հասկանալ, թե կարելի է արդյոք ալկոհոլ խմել, թե ոչ։ Շատ մասնագետների կարծիքով ամեն դեպքում ալկոհոլ կարելի է օգտագործել, բայց չափավոր։ Consumer Reports ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները փորձել են հասկանալ, թե որքան գինի է թույլատրվում խմել չափահաս մարդուն։
Գիտնականների կարծիքով կանանց խորհուրդ է տրվում սահմանափակվել օրական 1501 մլ գինով։ Տղամարդիկ կարող են կրկնակի շատ խմել։
Չպետք է մոռանալ նաեւ, որ ալկոհոլային խմիչքները շատ կալորիաներ են պարունակում։ Մեկ բաժին կարմիր գինին մոտ 125 կալորիա է պարունակում, իսկ սպիտակ չոր գինին՝ 100 կալորիա։ Եթե ընթրիքը գինու հետ եք համադրում, կալորիաները շատանում են, եւ եթե դա սովորություն է դառնում, ապա բավական է գիրանալու համար։
Չափից շատ գինի չխմելու եւ ավելորդ կալորիաներ չհավաքելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոքր կումերով խմել։ Սկզբում բաժակի մեջ 60-90 մլ գինի լցրեք եւ սկսեք շատ դանդաղ խմել։ Ավելի ուշ կարող եք մի փոքր էլ գինի ավելացնել եւ նույնպես դանդաղ խմել։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում