Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքները Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում «Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին» Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում է Չինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով Սիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից է Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված uպանnւթյnւնը Ռյուտեն նշել Է Թրամփի գլխավոր ձեռքբերումը Բունդեսթագը կոչով դիմել է Ֆրանսիային և Գերմանիային

Ֆորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերըԼոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված uպանnւթյnւնըՌյուտեն նշել Է Թրամփի գլխավոր ձեռքբերումըԲունդեսթագը կոչով դիմել է Ֆրանսիային և ԳերմանիայինՀայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ․ ՆԳՆ ջրային պարեկային ծառայությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ձկնորսության դեմ պայքարը (տեսանյութ)Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների` Արարատյան Հայրապետական թեմի ժամանակացույցըԼոս Անջելեսում կրակnցներ են հնչել. կա 1 զnհ, 4 վիրավnրԴեկտեմբերի 31-ին սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառՀայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկներըԳլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահՌուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Կամպուչիայի եւ Թաիլանդի բանակցություններինՍտուգվել են ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներ. ՍԱՏՄԿիմ Չեն Ընը կոչ է արել 2026թ․ ավելացնել զինամթերքների արտադրությունըԲրիտանիան ՀԴԲ-ից տվյալներ կխնդրի նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր հանցագործությունների մասինԼեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմտնի պայքարի մեջ՝ հակակառավարական մեծ դաշինք կազմելու նպատակովՄետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար հատկացվող միջոցները փուլ առ փուլ կավելացվենՌոսկաչեստվոն չինական անվադողերում քաղցկեղածին նյութեր է հայտնաբերելՁերբակալվել է Վրաստանի պաշտպանության եւ ՆԳ նախկին նախարարըԱմփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն էՆոր ընդլայնված խմբասենյակ՝ Վայքի թիվ 3 մանկապարտեզում«Ջերմ Ամանոր Ջերմուկում». կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգըԱնձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել էԳյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնAZAL-ի Ինքնաթիռին հարվшծել են. քաղավիացիայի միջազգային կազմակերպությունների համատեղ եզրակացությունըՈւզում եմ մարզերում բնակվող և այս օրերին Երևանում անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ ՆազարյանԹուրք լրագրողը Անկարայում Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի օդանավի կործանումը դրսի ուժերի հետ է կապել4 անչափահասներ մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, կոտրել գույք, վնասել խաղալիքներ, վերցրել օծանելիք և հեռացելԺանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքներ. ՍԱՏՄՌուսաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկման հարցը. «Коммерсант»
Հայաստան

Փաշինյանի կեղծիքը՝ Մադրիդյան սկզբունքների մասով

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ՔՊ-ականների հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր և սուտ հայտարարություն էր արել։ Խոսքը ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքների» մասով է։

Նա հայտարարել է․ «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Ինչո՞ւ է այս հայտարարությունը սուտ և ինչո՞ւ է վտանգավոր։

Սուտ է, որովհետև 2007 թվականին որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքները ճիշտ հակառակի մասին են եղել․ այն առաջն փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020թ․ սեպտեմբերի 18-ին հանդիպում է փորձագետների հետ՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Անդրադարձ կատարելով Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ ասում է․ «Այո՛, Մադրիդյան փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Միակն է։ Ինչով էր դա մեզ համար չափազանց կարևոր, որովհետև դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության գոյությունը։ Հիմքն է դա, ֆունդամենտը, դրա վրա է կառուցվել այդ պետությունը։ Ընդհանրապես ես այսօր չեմ հասկանում, թե Հայաստանի իշխանությունները ինչի համար են, ոնցոր կորոնավիրուսից, վախենում ինքնորոշում բառից։ Վերջ դրա վրա է կառուցվել Ղարաբաղի անկախության հռչակագիրը, որը ամբողջությամբ արտացոլում է այդ իրավունքը։ Եվ ինչի համար է դա ևս կարևոր, որովհետև իրավական հիմքերը Ղարաբաղի անկախացման, անկախության, անխոցելի են։ Անխոցելի են, որովհետև այն ժամանակ գործող օրենքի վրա է հիմնված։ Բանակցային գործընթացում, երբ մտնում էր փակուղի բանակցային գործընթացը, ես միշտ առաջարկում էի և՛ Ադրբեջանի, և՛ համանախագահների ներկայությամբ․ «Եկեք հարցը նայենք իրավական հարթության մեջ, փորձենք իրավական հարթության մեջ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ մտնել իրավական հարթության մեջ։ Մեզ ցույց տվեք, որ մեր մի քայլը կամ այս երկրի ստեղծման իրավական հիմքերը թույլ են, խարխուլ են»։ Չէին ուզում, միշտ պատասխանը գիտեիք ի՞նչ էր․ «Վերջը քաղաքական հարթության մեջ պետք է լուծվի»։ Չէին ուզում, որովհետև բանակցությունների թեման էր վերանում, էլ ի՞նչ բանակցել։ Ուղղակի պետք է գնահատել քո անկախության հռչակումը օրինական էր, թե ապօրինի։ Դա պետք էր ուղղակի գնալ դատարան, այլ կարգի միջնորդներ պետք է լինեին, ոչ թե դիվանագետներ, այլ ավելի շատ իրավունքի դիվանագետներ, որ պետք է գնահատեն։ Կատեգորիկ չէին ուզում, և Ադրբեջանն առաջինը չէր ուզում իրավական հարության մեջ տեղափոխել։ Դա մեր ամենենից ուժեղ դիրքն է։ Անել որևէ քայլ, որը այդ դիրքը կարող է թուլացնել, դա այդ նույն կարմիր գիծն է։ Այ նույն այբուբենը, թե ինչ չի կարելի անել։ Եվ հենց այն, որ այսօր Ղարաբաաղում ասում են․ «Մեզ համար անվտանգությունն է կարևոր»։ Քո հռչակագիրն անկախության անվտանգության մասին չի, քո պետության ստեղծման իրավական հիմքերի մասին է։ Դու ոնց որ էտ շենքում նստած, ֆունդամենտը դրած, դու «լոմով» քանդում ես էտ ֆունդամենտը, չի կարելի էտպիսի բան անել։ Երկարատև առումով դա չափազանց մեծ վնաս է հասցնելու մեր բանակցային դիրքերին։ Հիմա ամենից զգայուն թեման, չէ՞։ Տարածքների։ Սկզբից ասում էինք գրավված, հետո ասում էինք ազատագրված։ Ազատագրվածը շատ ավելի հաճելի է, իհարկե»։

Ռոբերտ Քոչարյանի կառավարմա տարիներին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2020թ․ դեկտեմբերի 12-ին գրում է․ «Մադրիդյան փաստաթուղթը 1991-ից մինչ օրս ներկայացված բոլոր փաստաթղթերից ամենանպաստավորն է մեզ համար, որն իր մեջ հնարավորություն է պարունակում հասնելու Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում քաղաքական կարգավիճակին:

Գոնե իմ նախարարության շրջանի ավարտին, 2008-ին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև մի քանի, բայց էական տարաձայնություններ կային որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները։ Որքան տեղյակ եմ, Փաշինյանի իշխանության գալու պահին, սեղանին դրված փաստաթղթի շուրջ առկա տարաձայնությունները կողմերի միջև մնում էին նույնը։ Ավելի քան երկու տարի Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու այդ փաստաթղթի հիման վրա, հատկապես հաշվի առնելով նրա պնդումը, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ բոլոր տարաձայնությունները լուծվեին ի օգուտ Ադրբեջանի, այսօր մենք կունենայինք մի լուծում, որը մեծ հաշվով գոնե անընդունելի չէր լինի հայ ժողովրդի համար։ Կունենայինք լուծում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությամբ, կարգավիճակի հայանպաստ որոշման հստակ հեռանկարով ու առանց հազարավոր զոհերի։

Ցավոք, Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ։ Գործելու անկարողությունը թերևս հանգեցրեց ամեն «նախկինի» մեջ ապագա հնարավոր տապալումների արդարացման փնտրտուքի՝ ոչ մի տեղ չտանող գործելաոճին։

Երբ երկրի ղեկավարն առաջնորդվում է «նախկինի», նույնիսկ բանակցային փաստաթղթի նկատմամբ, ատելությամբ և ոչ թե ապագայի հանդեպ սթափ պատասխանատվությամբ, դա անխուսափելիորեն բերում է կործանման։

Այն պահից, երբ ստանձնում ես իշխանություն, այդ բեռն այլևս քոնն է։ Երբ 1998-ին մեր կառավարությունը ստանձնեց իշխանություն, մենք սեղանի վրա ունեինք հանրության համար անընդունելի բանակցային դիրքեր, ինչի պատճառով և հրաժարական էր տվել աոաջին նախագահը։ Ընդամենը երկու ամսում պետական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ մենք ստացանք նոր փաստաթուղթ ու նոր բանակցային մեկնարկ։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր կառավարությունը պետական կառավարման որևէ անհաջողություն արդարացներ «նախկինների» թողած ժառանգությամբ։ Թերևս դա էր պատճառներից մեկը, որ հաջողություններն անհամեմատ ավելի շատ էին։

Փաշինյանին դժվար է ներել իր կառավարման արդյունքում ստացած պատերազմն ու այդ պատերազմում մեզ համար ամենացավալի ելքը։ Սակայն նրան ավելի դժվար է ներել այն բանի համար, որ մսխեց հույսը, դրականի ակնկալիքը, հանրության վստահությունը, այն ամենը, ինչ կարելի էր ծառայեցնել պետության շահին՝ իշխանափոխությունից հետո։ Փոխարենը նա թաղվեց «նախկինի» հանդեպ ատելության ծանր ու անհեռանկար բեռի տակ։

Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Մադրիդյան փաստաթղթի դրույթները դեռ արդիական են և, դրանց վրա հենվելով, կարելի է հասնել մեզ համար բարենպաստ շտկումների։

Ինչպիսին էլ որ լինեն ներքաղաքական փոփոխությունները, ով էլ ներկայացնի Հայաստանը, օրախնդիր է սեղանին վերադարձնել Մադրիդյան սկզբունքները և դրանց ամբողջական կիրառումը՝ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության հիման վրա։

Եթե նախորդ երեսուն տարիներին ստեղծված ստատուս քվոյի հետ չէր հաշտվել ադրբեջանական կողմը, ապա այսօրվա ստատուս քվոն անընդունելի է հայկական կողմի համար։ Պարտադրված խաղաղությունը չի կարող կայուն լինել, ու հենց այս դրույթի վրա հենվելով՝ պետք է պարտադրել բանակցությունների ակտիվ շրջան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

Եթե չենք ուզում, որ հաջորդ երեսուն տարին տարածաշրջանում շարունակի լարված մնալ, միջազգային հանրությանը պետք է օգնել Ադրբեջանին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ և ստիպելու վերականգնել հավասարակշռությունը՝ հենվելով այն դրույթների վրա, որոնք Ադրբեջանը ընդունել էր Մադրիդում 2007-ին։

Նման հնարավորությունից օգտվելու և հաջողության հասնելու համար շատ ժամանակ չկա։ Սա պետք է արվի շատ արագ և Հայաստանի նոր դեմքով։ Հենց միայն այն պարզ պատճառով, որ նման ելքի հաջողության գրավականը պետք է լինի երկարաժամկետ խաղաղության հրամայականի և պարտադրված ստատուս քվոյի անընդունելիության հայկական կողմի պնդումը։ Նման պնդումը չի կարող ընկալելի լինել այնպիսի իշխանության կողմից, որն առնվազն ֆորմալ առումով համաձայնություն է տվել պարտադրված պայմաններին»։

 Ինչպես նշեցինք, Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ միայն կեղծիք են, նաև՝ վտանգավոր։ Իսկ ինչո՞ւ են վտանգավոր․ որովհետև այդ կեղծիքները տարածում է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների գնալուց մեկ օր առաջ՝ փաստորեն՝ համաձայնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն։

Նա կրկնում է թեզեր մադրիդյան սկզբունքների մասին, որ Ադրբեջանն անգամ երբեք չի ասել։

Կարևոր է հիշել՝ Նիկոլ Փաշինայնը գալով իշխանության՝ մադրիդյան սկզբունքներն ու ընդհարապես, ամեն ինչ դրել ի կողմի և սկսել է բանակցել իր կետից։ Իր կետը այն էր, ինչ այսօր ունենք։

yerevan.today