Մենք գործ ունենք վայրենիների հետ. Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին
Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ:
Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է` ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ գերիներին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են