Ռազմական գործողությունների հաջորդ օրը ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում են ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Բայց, ի տարբերություն Եվրոպայի, դա ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետև ստորագրելը «Արցախից հրաժարվել» կնշանակի: Եվ այժմ անհասկանալի իրավիճակի առաջ է կանգնել Նիկոլ Փաշինյանը, չիմանալով՝ ինչ անել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ նման հարցադրումով քննարկում չի եղել իրենց մոտ:
«Ու, ընդհանրապես, խաղաղության պայմանագրին բավական է այդքան թեթև նայենք: Խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ չէ, որ դա կնքես ու դրանով ապրես: Այն պետք է իրողություններն արձանագրի, ու հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են: Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել, բայց դրա առաջին կետը, կարծում եմ, հետևյալը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք ընդունենք, որ եկել, մտել են մեր տարածքները. նման բան ինչպե՞ս կլինի»,- նշեց նա:
Ըստ ՔՊ-ականի՝ նախ՝ պետք է պայմանավորվել, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր տարածքից, հետո՝ նոր պետք է խոսել պայմանագրի մասին: Ավելին, մինչև սահմանազատում չլինի, չի կարող երկրների միջև պայմանագիր կնքվել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են