Ադրբեջանը կեղծիքներով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը․ «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է․
«Ադրբեջանի նախագահը երեկ` 2022թ. սեպտեմբերի 21-ին կրկին խոսել է Հայաստանի, մասնավորապես` ողջ Սյունիքի նկատմամբ հարձակման (ուժի կիրառության) մասին` պատերազմի բացահայտ սպառնալիքներով ու շանտաժով:
2 տարի անօրինական ներխուժած լինելով ՀՀ ինքնիշխան տարածք` կեղծում է, թե անգամ 2022թ. սեպտեմբերի 13-15 պատերազմական գործողությունների ժամանակ չեն ներխուժել:
Մենք միջազգային հանրության համար հստուկ պարզաբանում ենք, որ ադրբեջանական իշխանության այս քաղաքականությունն ունի իր հստակ մեխանիզմը`
1. աշխարհին «անմեղ» ու «սպիտակ» երևալու համար հայտարարում են, թե ուզում են խաղաղություն,
2. հետո անցնում են բացահայտ կեղծ հայտարարությունների, թե Հայաստանից կամ Արցախից կրակում են իրենց դիրքերի վրա ու դրանով «օրինականացնում» են ապագա հարձակումները,
3. այնուհետև, այդ կեղծիքները կազմակերպված սկսկում են տարածել ադրբեջանական պաշտոնյաներ ու «անկախ» փորձագետներ, լրատվամիջոցներ ու տելեգրամի ալիքներ` «օրինականացնելով» ադրբեջանական ապագա սադրանքներն ու հարձակումները,
4. արհեստական «հիմքեր» ապահովելով` նպատակային հարձակումներով ավերում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում են մարդկանց տները, գողանում են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների կամ սպանում` մարդկանց զրկելով ընտանիքի ապրուստից,
5. սպանում ու խոշտանգում են զինծառայողների ու քաղաքացիակսն անձանց, դա տեսանկարում ու տարածում են` ադրբեջանական օգտատերերի շրջանում գովասանքի արժանանալու և հայ օգտատերերին հոգեկան տառապանք պատճառելու համար,
6. ադրբեջանական իշխանությունն էլ խրախուսում է այդ հանցանքները, ապահովում բացարձակ անպատժելիություն,
7. եվ որ ամենակարևորն է` ադրբեջանական իշխանությունը զուգահեռ շարունակում է հայատյացությունը բոլոր ոլորտներում` կրթությունից մինչև մշակույթ:
Իրականում, Ադրբեջանը կեղծիքներով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` խաղաղութան շղարշով պատելով իր իրական ցեղասպան մտադրություններն ու դրանք ամեն կերպ առաջ է տանում:
Ուստի, անհրաժեշտ են միջազգային հասցեական հրատապ միջամտությունները, այդ թվում` մոնիթորինգային ու վերահսկողության մեխանիզմներ:
Քանի դեռ չկան այդպիսի կոնկրետ երաշխիքներ և պատասխանատվություն, Ադրբեջանը շարունակելու է այս քաղաքականությունն ու հարձակումները` դրանով շարունակաբար խաթարելով Հայաստանում անվտանգությունը, ժողովրդավարությունն և մարդու իրավունքները»:


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին