«Ներկա պահին կրակոցներ կան, բնակիչներից մեկը թեթև վիրավորում էր ստացել, այս պահին լավ է». Կութի վարչական ղեկավար
Թշնամին շարունակում է կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։
«Ներկա պահին էլ կրակոցներ կան, իրավիճակը վատ է, չենք կարող ասել, որ լավ է»,- ասաց Կութի վարչական ղեկավարը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ գյուղի բնակիչներից մեկը թշնամու կրակոցների հետևանքով թեթև վնասվածք է ստացել։
«Փառք Աստծո, գյուղի բնակիչների շրջանում զոհեր չունենք, բնակիչներից մեկը թեթև վիրավորում էր ստացել, հիմա լավ է։
Կանանց և երեխաներին գիշերը գյուղից տարհանել ենք, հենց թշնամին սկսեց գյուղը շատ ավերել, նրանց հանեցինք գյուղից։ Ստիպված ենք տարհանել, որպեսզի զոհերից խուսափեինք»,- եզրափակեց Գրիգորի Ավագյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Վիրավորների և տարածքային կորուստների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են