Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային 2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար է Վիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալով Հունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը 20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. Զելենսկի Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ» Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա Խաչատուրյանը դատավորներ է նշանակել Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը Էդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»

Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերըԼոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված uպանnւթյnւնըՌյուտեն նշել Է Թրամփի գլխավոր ձեռքբերումըԲունդեսթագը կոչով դիմել է Ֆրանսիային և ԳերմանիայինՀայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ․ ՆԳՆ ջրային պարեկային ծառայությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ձկնորսության դեմ պայքարը (տեսանյութ)Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների` Արարատյան Հայրապետական թեմի ժամանակացույցըԼոս Անջելեսում կրակnցներ են հնչել. կա 1 զnհ, 4 վիրավnրԴեկտեմբերի 31-ին սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառՀայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկներըԳլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահՌուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Կամպուչիայի եւ Թաիլանդի բանակցություններին
Մամուլ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ազգուտակին Շիրակում պաշտոնների է նշանակում. 168.am

168․am-ը գրում է․

Իր պաշտոնավարման սկզբում պարբերաբար 100 փաստ հրապարակող Նիկոլ Փաշինյանը հաճախ էր առիթ-անառիթ անդրադառնում նրան, որ իր իշխանության օրոք իսպառ վերացել է աշխատանքի տեղավորման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը:

Անգամ Ազգային ժողովում ելույթի ժամանակ էր այդ մասին խոսել: Հետո, իհարկե, տարբեր առիթներով ԶԼՄ-ները բազմաթիվ փաստեր են բերել, որոնք ապացուցել են՝ Նիկոլ Փաշինյանը ստում է, և ոչ միայն մանր ու մեծ բոլոր պաշտոններն են իր թիմակիցները, նրանց ընկերները, ընտանիքի անդամները, խնամիները, բարեկամների բարեկամներն ու ընկերները զբաղեցնում, այլև բոլոր խոշոր բիզնեսները, եկամտաբեր գործարքները նույնպես մեկ անձից գնման ընթացակարգով տնօրինում են Նիկոլ Փաշինյանի մերձավորները: Բավական է Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների անունները թերթել՝ տեսնելու համար՝ ով ում բարեկամն, աներձագն ու քարտուղարուհին է:

Մասնավորապես, 168.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզում ժամանակին կադրային քաղաքականությունը, բոլոր շարժերն ու նշանակումները Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ համակարգվում էր Ազգային ժողովի (ԱԺ) Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի կողմից:

Հիմա, պարզվում է, Կարեն Սարուխանյանը լուրջ մրցակից ունի, և կոնկրետ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում կադրային հարցեր լուծելու քարտ-բլանշը տրված է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում իր բարեկամությանը տեղավորել բոլոր նշանակալից պաշտոններում:

Մասնավորապես, վերջին 1-1.5 ամսում Ախուրյանում Համբարձում Մաթևոսյանի բարեկամներին պաշտոնատեր դարձնելու շքերթը բացվել ու ոչ մի կերպ չի փակվում:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Մաթևոսյանի մորաքույրը՝ Լուիզա Կարապետյանը, նշանակվել է Ախուրյան խոշորացված համայնքի Նոր Ախուրյան գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Բացի դրանից, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենի ժ/պ-ն էլ նշանակվել է Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսնու եղբայրը՝ Հայկ Ռուշանյանը, ով երկար տարիներ այդ դպրոցում աշխատել է՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, և Շիրակի պետական համալսարանում՝ որպես ֆիզպատրաստության դասախոս:

Ցանկը շարունակում է Ախուրյանի փոխոստիկանապետ նշանակված Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես Ռուշանյանը:

Ի դեպ, գործող փոխոստիկանապետին ուղարկել են «վաստակած հանգստի»: Հատկանշական է, որ Ախուրյանի տարածաշրջանում Համբարձում Մաթևոսյանի բարեկամներն ու հարազատներն այնպես են դիրքավորված, կարծես թե իրենց ապրածով ու ունեցած ավանդով վաստակել են բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, սակայն փաստ է, որ այդ պաշտոնները նրանք ստանում են Համբարձում Մաթևոսյանի բացահայտ հովանավորության պայմաններում, և, իհարկե, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գործուն մասնակցության շնորհիվ:

Այսպես, Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենի մրցույթը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 13-ին: Մեր տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ահազանգերի արդյունքում մի քանի խախտումներ է բացահայտել, մասնավորապես, դպրոցի կառավարման խորհրդի կազմի հետ կապված, և Նազելի Բաղդասարյանին հրահանգել ուղղել այդ սխալները, ինչը կարծես թե Շիրակի մարզպետը չի շտապում անել: Թերևս, խիստ անհրաժեշտ է, որ Համբարձում Մաթևոսյանի բարեկամները ժամանակավոր պաշտոնակատարներից դառնան հիմնական տնօրեններ:

Այսպես, դպրոցի կառավարման խորհրդի կազմում են Ախուրյանի հիվանդանոցի տնօրենը, Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրը, ով նույնպես գեթ մեկ ժամ դպրոցում չի աշխատել: Դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել է նաև Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում: Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով է դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրահանգել է փոխել կազմը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չի տվել: Խնդիր կա նաև ծնողական համայնքի անդամներից մեկի հետ կապված, սակայն դա ըստ ամենայնի Շիրակի մարզպետարանում ոչ ոքի չի հուզում: Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ տեգրը պետք է դառնա դպրոցի տնօրեն:

Այսինքն՝ ամեն ինչ արվում է պետական ռեսուրսները ծառայեցնելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ Համբարձում Մաթևոսյանի ազգականի համար դպրոցի տնօրենի պաշտոն ապահովելու համար:

Հետաքրքիր կապվածություն ունի Համբարձում Մաթևոսյանն իր մորաքրոջ ընտանիքի ու նրանց խնամիական կազմի հետ: Թերևս, ուշագրավ է նշել, որ 2017թ. հոկտեմբերին Շիրակի պետական համալսարանում ԿԳՆ-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ սկեսրայրը՝ Ավագ Ռուշանյանը, որ երկար տարիներ նույն համալսարանում աշխատել է՝ որպես ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի վարորդ, իրականում ՇՊՀ հաստիքացուցակում չի էլ եղել: Պարզվել է՝ նրա փոխարեն գրանցված է եղել Ավագ Ռուշանյանի եղբայրը՝ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ ամուսնու հորեղբայրը, սակայն փաստացի աշխատել է մորաքրոջ սկեսրայրը:

168.am-ին ասացին՝ անգամ քրեական վարույթ կա հարուցված, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, և ՇՊՀ-ում պտտվող համառ լուրերի համաձայն՝ Ավագ Ռուշանյանն իր հարսի՝ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ միջոցով փոխվարչապետին խնդրել է, որ նա Սասուն Խաչատրյանի միջոցով փակել տա այս գործը:

Այսքանով, սակայն, Համբարձում Մաթևոսյանի պաշտոնյա ազգականների ցանկը չի ավարտվում: Պարզվում է՝ նրա մերձավոր ազգական Գրիգոր Մաթևոսյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից ձևավորված Գյումրու ավտոբուսային պարկի տնօրեն:

Պարզ է, որ Համբարձում Գալստյանը Նիկոլ Փաշինյանի առնվազն գիտությամբ ու համաձայնությամբ է համարձակորեն կադրային տեղաշարժեր անում իր հարազատ մարզում:

Տեղին է հիշեցնել, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Համբարձում Մաթևոսյանը դեռևս հունիսի 9-ին որոշել է (9 հունիսի 2022, որոշում 403-Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը, ինչը նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից և հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու:

Կայքը գրել էր նաև, որ «Սա Աննա Հակոբյանին «քաղցր աչքով մտիկ անելու»՝ անորոշ տվյալներով ու միլիոնների հասնող բյուջեով ծրագիր հաստատելու արդեն երկրորդ դեպքն է: Առաջինը մայիսի 17-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանի կինը խոստացել էր Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ կազմակերպել, ծախսել 39,02 միլիոն դրամ: Բայց ինչպես և «Քվանտա» ծրագիրը, նշված չէ, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին»: