Ադրբեջանի սև ցուցակում հայտնված թուրք գործիչները մեկնաբանել են Արցախ կատարած այցը
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի Հանրապետություն այցելած թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող Սաիթ Չեթինօղլուի, լրագրող և գրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, միաժամանակ այդ անձինք ներառվել են Ադրբեջանի սև ցուցակում։
Ուֆուք Ուրասը Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին տված հարցազրույցում թեմայի վերաբերյալ հետևյալն է պատմել․ «Բաքվից զանգեցին ու հարցրեցին՝ թույլտվություն ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես էլ պատասխանեցի, որ մենք այնտեղ փշալարերի վրայով անցնելով չենք գնացել, իսկ ճանապարհին ոչ ոք ոչինչ չի հարցրել։ Չեմ հասկանում, թե ինչու են հատկապես մեր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում, այն դեպքում, երբ տարբեր երկրներից զբոսաշրջիկների խմբեր և ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակություններ են գալիս-գնում Ղարաբաղ»։
Իսկ Ալի Բայրամօղլուն ասել է․ «Ղարաբաղ գնալիս ենթադրում էինք իհարկե, որ կծագեն խնդիրներ, բայց ավելի շատ դա սպասում էին Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից։ Մինչդեռ նման արձագանք ստացվեց Ադրբեջանի կողմից։ Իրականում անհրաժեշտ է, որ Անկարան Բաքվին ուղղված հստակ հայտարարություններ անի՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների։ Մինչդեռ արտգործնախարարությունը նախընտրեց աչք փակել այս իրավիճակի վրա։ Կցանկանայինք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն ավելի հստակ մոտեցում ցուցաբերեր»։
Բայրամօղլուի խոսքով՝ կալանավորման որոշման մասին հայտարարած ադրբեջանցի դատախազը հայտարարել էր, թե Ղարաբաղ այցելած վերոնշյալ քաղաքացիները հայամետ են, աջակցում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախացմանը։ Թուրք գրողի խոսքով՝ ինտերպոլի միջոցով իրենց վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարված լինելու պատճառով որոշ երկրներ այցելելը վտանգավոր է դարձել, քանի որ այդ երկրները կարող են նրանց արտահանձնել Ադրբեջանին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին