ԲՈւՀ-երի վերաբերյալ Փաշինյանի ասածը ընդամենը շոու էր
«Փաստինֆո»-ն գրում է․
Կառավարության նիստին Փաշինյանի ասածը հետևյալն էր, որ պետական ԲՈւՀ-երի քանակը պետք է օպտիմալացվի, սա նշանակում է, որ որոշ ԲՈւՀ-եր կփակվեն և դրանց քանակը կդառնա առավելագույնը 8-ը, որոնք էլ հերթականությամբ կտեղափոխվեն Աշտարակ՝ նոր կառուցվող ակադեմիական քաղաք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կրթության որակը այնքան է անկում ապրել, որ անհրաժեշտ է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել՝ կրթության որակը գոնե այս մակարդակի պահելու և հետագայում զարգացնելու համար, բայց Փաշինյանի առաջարկած գաղափարը, ըստ Մխիթարյանի, չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը.
«Դա ընդամենը հերթական շոուն էր, որովհետև եթե խոսքը 2030թ-ի զարգացման ծրագրի մասին է, ապա, վստահ եմ, որ ներկա կառավարությունը մինչև այդ թիվը չի լինի և ինչպես մյուս ծրագրերը, սա նույնպես թղթի վրա կմնա»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:
Փորձագետը միևնույն ժամանակ նշում է՝ ծրագրի գաղափարը՝ ունենալ մի կենտրոն, որտեղ, իրար հետ համագործակցելով, կգործեն մի քանի համալսարաններ, լավն է, սակայն այն կարող է արժեզրկվել.
«Այս կառավարությունը, ԲՈւՀ-երի օպտիմալացման ներքո համալսարաններ փակելով, դրանց մի մասն էլ Երևանից դուրս տեղափոխելով, ուղղակի արժեզրկելու է գաղափարը և հետագայում այն ժողովրդի մոտ վստահություն չի ունենա»,-ասաց Մխիթարյանը:
Զրուցակիցը նաև ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ գաղափարը չի կարող կարճ ժամանակում իրագործվել, քանի որ համապատասխան ենթակառուցվածքներ և ուսանողների տեղափոխության հարմարություններ չկան.
«Բացի դա, եթե նոր համալսարան ենք հիմնում, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի այն հեղինակություն ձեռք բերի և ուսանողները ցանկանան գնալ այնտեղ սովորելու»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները