Զինծառայողների ընտանիքներին 2022-ին նախատեսված բնակարանի գնման վկայագրեր տալու հարցը կդիտարկվի 2023-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստում վերաբաշխում կատարեց պետական բյուջեի մասին օրենքում, որով ՀՀ ՊՆ «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման միջոցներից նվազեցրեց 33 մլրդ.դրամ` ավելացնելով «Բնակարանային ապահովում» ծրագրի «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» միջոցառման բյուջեի միջոցներին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» միջոցառման ոչ ֆինանսական` արդյունքային (կատարողական) ցուցանիշների ճշգրտում:
Նշված ծրագրի շրջանակներում 2022թ.ընթացքում նախատեսված է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանային հաշվառման ընդգրկված, ծրագրի շահառու հանդիսացող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների թվով 59 ընտանիքի, որից Երևան քաղաքում` 9 ընտանիք (4-ը` զոհված (մահացած),5-ը` հաշմանդամ դարձած զինծառայող-ների ընտանիք), ինչպես նաև ՀՀ մարզերի 50 ընտանիք(13-ը` զոհված (մահացած), 37-ը` հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականին տրամադրված բնակարանի գնման վկայագրերից թվով 61շահառուի նկատմամբ ձևավորված պարտավորությունները տեղափոխվել և իրականացվում է 2022թ. ընթացքում` անհրաժեշտություն է առաջանում ՀՀ 2022-ի պետական բյուջեում կատարել արդյունքային (կատարողական) ցուցանիշների համապատասխան վերաբաշխում:
Ընդ որում` ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ արդեն իսկ բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր են ներկայացրել թվով 50 շահառու, որից Երևան քաղաքում` 15 ընտանիք (13-ը` զոհված (մահացած), 2-ը` հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք), ինչպես նաև ՀՀ մարզերի` 35 ընտանիք (29-ը` զոհված (մահացած), 6-ը` հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիք): Թվով 5 շահառուներին տրամադրված բնակարանի գնման վկայագրերը դեռևս գտնվում են 6-ամսյա գործողության ժամկետի մեջ, իսկ թվով 6 շահառուի տրամադրված բնակարանի գնման վկայագրերի 6 ամսյա ժամկետը լրացել է:
2022թ. նախատեսված շահառուներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարցը կդիտարկվի 2023թ. ընթացքում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ