Նոր «չափարներ» Սևանի շուրջ. նախկին նախարարի խոստումները՝ օդում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեւանի ափամերձ հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունները քանդելու խոստում գրեթե բոլոր իշխանություններն են տալիս: Նմանատիպ խրոխտ ու բոցաշունչ ելույթ շրջակա միջավայրի նախկին նախարար, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էր նաեւ ունենում դեռեւս 2020 թվականին՝ ասելով. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: Ըստ տրամաբանության՝ ապօրինի կառուցված ու մոտ 4 հազարի հասնող շենք-շինությունները հերթով, կարգով, շարքով պետք է ապամոնտաժվեին:
Այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՇՄ նախարարություն հարցում էր ուղարկել, թե 2 տարվա ընթացքում քանի շինություն է քանդվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ապամոնտաժման աշխատանքեր են կատարվել 2021թ.-ին միայն: «2022-ին դեռեւս ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: «Առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրման աշխատանքներին»,- ասված է նախարարության՝ մեզ տրամադրված պատասխանում: 2021-ին ՇՄ նախարարությունը Սեւանա լճում 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն ապամոնտաժել: Այս թվերը լավագույնս են խոսում իշխանության՝ Սեւանա լճի մասին տարբեր ժամանակներում արած վերամբարձ հայտարարությունների, այդ թվում՝ ապօրինի շինություններն ապամոնտաժելու մասին: Սեւանի մասին, ի դեպ, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բարձրախոսում՝ ասելով. «Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանն այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափար է դրված»:
Հայտարարությունից ավելի քան երեք տարի անց, սակայն, տեսնում ենք, որ Սեւանա լճի ափամերձ հատվածների «չափարները» ոչ միայն չեն հանվել, այլեւ նոր «չափարներ» են ավելացել, որ պատսպարում են նորօրյա բիզնեսմենների՝ Սեւանի ափին կառուցվող առանձնատները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ