Ովքեր եւ ինչպես հանձնեցին Շուշին
Արցախի պետականության ու մասնավորապես Շուշիի հարցերը լուծվեցին այն պահից սկսած, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախում նախագահ նշանակվեց Արայիկ Հարությունյանը։ Մնացածը տեխնիկայի հարց էր։ Այս մասին գրում է 7or.am-ը։
«Ֆորմալ տեսանկյունից Շուշին հանձնվեց 2020–ի նոյեմբերի 5–ին, թեեւ պաթոլոգիկ ստախոսն ու բնածին մուտիլովշիկը նոյեմբերի 9–ին գրում էր, թե, իբր, Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Շուշին, սակայն, միայն ռազմագործողությամբ չի հանձնվել։ Շուշին հանձնելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, թիվ երկուսը՝ Արայիկ Հարությունյանը։ Բայց նրանք մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն։
Շուշին հանձնցին բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին Ղարաբաղյան բանակցությունների տապալմանը՝ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։
Շուշին հանձնեցին Նիկոլի ապուշություններին ծափահարողները։
Շուշին հանձնվեց այն պահին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ քրգործ հարուցեցին։
Շուշին հանձնվեց, երբ Նիկոլը հետեւողականորեն փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները։
Շուշին հանձնվեց այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանին շինծու մեղադրանքով կալանավորեցին, իսկ այդ ընթացքում Շուշիի ազատագրմանն ու Ղարաբաղյան պատերազմի հաղթանակներին մասնակցածների 99,9 տոկոսը ծպտուն չհանեց՝ մտածելով, որ դա իրենց չի վերաբերում։
Շուշին հանձնվեց այն ժամանակ, երբ Նիկոլն անթաքույց հակաղարաբաղյան քարոզ էր տանում ու խրախուսում հայաստանցի–ղարաբաղցի թուրքամետ քարոզը։
Շուշին հանձնեցին այն մտավորական կոչվածները, ովքեր քամակ էին մտնում Նիկոլին ու չնկատելու տալիս թալանի դեմ պայքարի լոզունգով իշխանության եկածների գերթալանը, չնկատելու տալիս Նիկոլի կողմից բանակի հետեւողական կազմաքանդումը։
Շուշին հանձնվեց, երբ ղարաբաղցիները թույլ տվեցին, որ «կուպեց» Արայիկը դառնա իրենց նախագահը։
Շուշին չէր կարող չհանձնվել, քանզի Նիկոլն էր մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատար հռչակված։ Ինչպես ասում են՝ Աննուշկան արդեն ձեթը թափել էր»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները