Մարությանն իր մոնոներկայացմանը կօգտագործի Փաշինյանի «voice»-ները. նրա դեմ արշավ է սկսվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանն առաջիկայում նոր շոու կմատուցի մարդկանց:
Մամուլում ավելի վաղ էր տեղեկություն տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելին պատրաստվում է մոնոներկայացմամբ (Stand Up) հանդես գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message): «Այդ հաղորդագրություններում այնպիսի դրվագներ կան, որտեղ Մարությանին կառավարվական կաբինետից հրահանգ կամ ոոշումներ են իջեցվում, թե այս կամ այն հարցի հետ ինչպես վարվի, կամ ինչ ելույթ ունենա. դրանք կհնչեն դահլիճում»,- ասաց մեր զրուցակիցը: Մարությանի կարծիքը, իհարկե, նույնպես փորձեցինք լսել, բայց իր գրասենյակի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ տեղեկատվություն ստանալու մեր հարցմանն այդպես էլ պատասխան չեղավ:
«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ Մարությանի այս՝ «ձայնային հաղորդագրություններով» իշխանավորների երեսը պատռելու մտադրության մասին գործադրի անդամներին շշուկներ են հասել, ինչից հետո նրանք նախկին քաղաքապետին լռեցնելու ազդակներ են հղում:
Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրերս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ է արել: Խոսքն, ի դեպ, Հայկ Մարությանի կառավարման՝ 2018-ից ի վեր ընկած ժամանակահատվածի մասին է: Ըստ այդմ՝ քաղաքապետարանում 8.5 մլրդի խախտումներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ մայրաքաղաքը զրկվել է ավելի քան 6 մլրդ դրամի հավելյալ եկամուտ ունենալուց:
Ընտրություններից մեկ տարի առաջ երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի եւ որեւէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Չի բացառվում՝ վերջին պահին նա այդ ձայնային հաղորդագրությունները չօգտագործի՝ հաշվի առնելով իր շուրջ սեղմվող օղակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են