Պապիկյանի հայրենի Լոռի Բերդ համայնքի՝ ՔՊ-ականների սրտի թեկնածու գործող համայնքապետը հայտարարագրել է 44 միավոր անշարժ գույք և 12 հատ տրանսպորտային միջոց
Ուղիղ մեկ ամսից՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Համայնքի ղեկավար կընտրի նաև Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ խոշորացված համայնքը: Լոռի բերդ համայնքը ստեղծվել է Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ համայնքների միավորումից: Բնակչությունը մոտ 6 000 է: Համայնքային կենտրոնը Լոռի Բերդ գյուղն է՝ պաշտպանության նախարար, Նիկոլ Փաշինյանի մերձավոր Սուրեն Պապիկյանի ծննդավայրը:
Ի դեպ, նախարարի հայրական տունը Լոռի Բերդում գտնվում է «Լոռի Բերդ ամրոց» արգելոց տանող ճանապարհին: Ոչ շքեղ, նախորդ դարում կառուցված, 20-րդ դարավերջին բնորոշ առանձնատուն է, որի մուտքի աջ կողմում փակցված է բրոնզագույն մետաղյա ցուցատախտակ՝ «Այստեղ ապրում է պատերազմի վետերան»: Տեղացիների խոսքով՝ Սուրեն Պապիկյանի պապն է ապրում այդ տանը, և ցուցատախտակը նրա պատվին է փակցված:
Տունը շրջապատված է նորակառույց բարձր, թանկարժեք քարե պարսպով: Անզեն աչքով անգամ նկատելի է՝ պարիսպը կառուցված է Սուրեն Պապիկյանի իշխանական ժամանակներում արդեն: Մեզ ասացին՝ այդ տանն է բնակվում նաև Սուրեն Պապիկյանի հայրը՝ «մսավաճառ Ռաֆոն», ով այսօր էլ զբաղվում է նույն բիզնեսով:
Ի դեպ, համագյուղացիները պատմում էին, որ այդ տարածքում ամեն բան որոշվում է այնպես, ինչպես Ռաֆիկ Պապիկյանը կասի. ոչ ֆորմալ համայնքապետն ինքն է: Որևէ ֆինանսական նշանակության գործարք կամ որոշում առանց պաշտպանության նախարարի հոր մասնակցության՝ չի կայացվում:
Մասնավորապես, 168.am–ի՝ տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռաֆիկ Պապիկյանը գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի հետ միասին, բավականին էժան գներով օտարում են համայնքապատկան հողերը ու դրանք վաճառում յուրայիններին՝ ապահովելով բավականին պատկառելի եկամուտ: Համագյուղացիները հատ առ հատ գիտեին՝ ում են վաճառվել այդ հողերը, և ինչ կապ ունեն այդ մարդիկ Ռաֆիկ Պապիկյան-Արայիկ Ներսիսյան զույգի հետ:
Ուշագրավ է, որ Լոռի Բերդ համայնքում մարդիկ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ: Մասնավորապես, համայնքի գյուղերում խմելու ջուրը տալիս են 3 օրը մեկ անգամ, և ամռան շոգ օրերին մարդիկ ապրում են ջրից ջուր գրաֆիկով՝ իրենց կյանքը, կենցաղը, օրակարգը հարմարեցնելով ջրի գրաֆիկին: Եվ սա՝ զբոսաշրջային նշանակության գոտում:
Բայց, ըստ ամենայնի, համայնքապետին, ով հավակնություն ունի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում վերընտրվելու, համայնքի ջրի մատակարարման այս վիճակն առանձնապես չի հետաքրքրում, իր վերադասին՝ նույնպես: Ավելի կարևոր գործեր ունեն:
Առջևում ՏԻՄ ընտրություններ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդիր ունի ամեն գնով ապահովել իր թեկնածուի՝ գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի վերընտրությունը, և այդ գործին լծվել է տարածքի կուսակցական ողջ ակտիվը՝ գյուղական հեղինակությունների ներգրավմամբ:
Արայիկ Ներսիսյանը, տեղացիների փոխանցմամբ, անհիշելի ժամանակներից համայնք է ղեկավարում: Հաջողությամբ կարողանում է հարմարվել ցանկացած իշխանության ու կատարել նրանց կամքը: Նույն կերպ և շատ արագ դարձավ մոլի ՔՊ-ական ու հիմա վայելում է կառավարող ուժի աջակցությունը:
Բավականին ունևոր մարդ է Արայիկ Ներսիսյանը: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի կայքում ներկայացված 2021թ. գույքի և եկամուտների հայտարարագրի՝ միայն Արայիկ Ներսիսյանի անվամբ կա գրանցված 44 անշարժ գույք, որոնցից 30-ը՝ հողամաս, 4-ը՝ բնակարան՝ Ստեփանավան քաղաքում, 1-ական անհատական բնակելի տներ՝ Ստեփանավանում, Յաղդանում, հասարակական նշանակության շինություններ՝ Ստեփանավանում ու Կողեսում, 3 ավտոտնակ՝ Ստեփանավանում, արտադրական նշանակության շինություն՝ Կողեսում, և մեկ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Գույքերի գերակշիռ մասին Արայիկ Ներսիսյանը տիրապետում է միանձնյա սեփականության իրավունքով: Ավելի ճիշտ՝ համատեղ սեփականության իրավունքով Արայիկ Ներսիսյանն ունի 44-ից ընդամենը 4 գույք՝ երևանյան բնակարանը, Ստեփանավանի սեփական տունը և երկու հողամաս:
Լոռի Բերդի ՔՊ-ական համայնքապետը նաև 5 միավոր գյուղտեխնիկա ունի՝ անվավոր ու թրթուրավոր մեքենաներ, ինչպես նաև 4 հատ մարդատար մեքենաներ՝ տարբեր մակնիշների, և ևս 3 բեռնատար մեքենաներ:
Տիրապետվող բանկային և էլեկտրոնային դրամական միջոցների վերաբերյալ տվյալները բացակայում են, բայց հայտարարագրված է 30.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և 10 միլիոն ՀՀ դրամ:
Մեր տեղեկություններով՝ Արայիկ Ներսիսյանի հնարավոր մրցակիցը բոլոր եղած թեկնածուների միջից Կարլեն Վերմիշյանն է, ով ներկայացնում է համայնքի կազմում գտնվող բավականին խոշոր Ագարակ գյուղը: ՏԻՄ մասնակից հնարավոր բոլոր քաղաքական ուժերին իրեն վաճառելու անհաջող փորձերից հետո, ի վերջո, ծվարել է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցության թևի տակ, որն ակտիվորեն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին:
Հատկանշական է, որ Կարլեն Վերմիշյանը նախկինում նույնպես ՔՊ-ի նվիրյալ աջակից է եղել, բավականին շատ ու եռանդուն աջակցել է Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը, բայց… «գցվել է» նրանց կողմից, որևէ պաշտոնի չի նշանակվել ու հիմա որոշել է առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու այլ կուսակցության կողմից:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են