Պաշտոնյաները չեն կարող նվեր ընդունել. նոր նախագիծ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում:
Օրենքում դրույթ կամրագրվի, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ:
Ընդ որում՝ «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկացավ, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:
Հիմա հետաքրքիր է՝ ինչ են անելու հեղափոխական իշխանիկները, որոնք անգամ շոր հագնելու խնդիր ունեին, իսկ հիմա բրենդային ապրանքանիշներից են միայն օգտվում»։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված