Արմեն Փամբուխչյանի օգնականն անցնում է խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոչ մի րոպե դադար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանը՝ նկատի ունենալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տեղում աշխատող փրկարարներին:
Այս օրերին գերմարդկային ջանքեր գործադրող փրկարարների աշխատանքն իսկապես դրվատանքի է արժանի, անհասկանալի ու բավականին տգեղ է, սակայն, մարդկային ողբերության ֆոնին ինքնագովազդվող չինովնիկների վարքագիծը: Նրացից մեկն էլ հենց նախարարի օգնական Ստեփանյանն է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների ու փոշու մեջ, չգիտես՝ ինչպես, փայփլուն կոշիկներով, հարդարված մազերով ու չփոշոտված հագուկապով էր միշտ երևում տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջև: «Հեղափոխության պահապանների» գլխավոր հերոսը, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր, այժմ էլ, փաստորեն, Արմեն Փամբուխչյանին է օգնում գուցե փլատակների ֆոնին ճիշտ հագուստ ու կոշիկներ ընտրելու հարցում: Արտակարգ իրավիճակների նախարարի օգնականը փաստացի մի անձ է, որ այժմ՝ հենց այս պահին, խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով է անցնում:
Այդ հանգամանքը, փաստորեն, բնավ չի կաշկանդում նախարար Փամբուխչյանին իրեն օգնական նշանակել մի անձի, որ, բացի ներկա դատական գործը, մինչև դա էլ լրատվամիջոցի վրա ձվային հարձակում իրականացնելու համար էր որպես մեղադրյալ ներգրավված: Բայց եթե «Ազատություն» ռ/կ-ի վրա «հարձակում իրականացնելու» համար դաշնակցական Գերասիմ Վարդանյանն այժմ կալանավորված է, ապա «պահապան» օգնականը «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացնելուց հետո ոչ միայն չի կալանավորվել, այլև իշխանության բարձրագույն դափնիների է արժանացել, պաշտոն ստացել ու սկսել հիացական լուսանկարներ հրապարակել իր աշխատասենյակից, ԱԻՆ աշխատաժողովներից ու, որ ամենանողկալին է, խրոխտ կեցվածքով՝ փլատակների վրայից»:
Մանրամասները՝ թերթի համարում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են