Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամ Գևորգ Լոռեցյանի անձնական թշնամին է, կամ՝ պատվեր է կատարում
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամ Գևորգ Լոռեցյանի անձնական թշնամին է, կամ՝ պատվեր է կատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լևոն Սահակյանը։
«Դատավոր Գաբրիելյան Արտուշը կամ Լոռեցյանի անձնական թշնամին է, կամ պատվեր է կատարում, կամ...
Այն պայմաններում երբ.
1) հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ սահմանադրության համաձայն Լոռեցյանին տեսականորեն սպառնում է ընդամենը տուգանքի ձևով պատիժ:
2) գործնականում վերոգրյալ պատիժը նույնպես չի սպառնում, քանի որ ողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չապացուցվեց, որ նա կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը,
3) քրեական գործի վարույթը դատարանում ապօրինի է, քանի որ քննիչը դատարան է ներկայացրել չհամարակալած էջերով ֆիլտրված գործի նյութեր
4) Լոռեցյանն արդեն իսկ գտնվում է կալանքի տակ շուրջ 3 տարի
5) այս տարիների ընթացքում, վերջապես, հարցաքննել են դատակոչի ցուցակում առկա բոլոր 4 վկաները
6) Վերաքննիչ դատարանի թվով 2 որոշումների համաձայն` Գաբրիելյանը սխալ եզրահանգման է եկել, քանի որ առկա չէ վտանգ, որ Լոռեցկանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից
7) դատական նիստերը նշանակվել են 2-3 ամիսը մեկ, որոնք հետաձգվել են վկաներին չծանուցելու, դատավորի ինքնազգացողության վատանալու, դատախազի արձակուրդի մեջ գտնվելու ու նման այլ` Լոռեցյանի վարքագծի հետ չկապված, պատճառներով...
Գաբրիելյանը եկել է եզրահանգման, որ շարունակում են առկա լինել Լոռեցյանին կալանքի տակ պահելու հիմքերը:
Իհարկե, սա խայտառակություն է և նման վարքագիծն ուղակիորեն խարխլում է դատական համակարգի հանդեմ առկա վստահությունը:
Գործը Վերաքննիչ դատարանում է: Չնայած այն հանգամանքին, որ Լոռեցյանը, ցանկացել է օգտվել լսված լինելու իր իրավունքից և խնդրել է լսել իրեն Վերաքննիչ դատարանում նախքան որոշում կայացնելը, դատավոր Նարինե Հովակիմյանը որոշել է հատուկ վերանայման բողոքը քննել գրավոր ընթացալարգով:
Հուսով եմ նշված որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիկին Հովակիմյանի համար նույնպես ակնհայտ է, որ Լոռեցյանին կալանք տակ պահելը այսօր արդեն ակնհայտ ապօրինի է և խայտառակ որոշումը բեկանելու համար մեղադրյալին լսելու անհրաժեշտություն նա չի տեսնում:
Որոշումը հրապարակվելու է օգոստոսի 25-ին»,- գրել է Սահակյանը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են