Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չուն

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Հայաստան

Ծառուկյանի խաղատան համար պետբյուջեից հայտարարված 4.2 մլրդ դրամի փոխարեն 5.6 մլրդ դրամ է վճարվել

Պետական բյուջեից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան՝ «Շանգրի լա»-ի (շահագործող՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ) փոխարեն վճարվել է ոչ թե 4.2 մլրդ դրամ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ՝ 5.6 մլրդ դրամ։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Ֆինանսների նախարարությունից եւ որոշման փաստաթղթերից։

«Կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի թիվ 1052-Ն որոշման համաձայն՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ փոխարեն վճարվել է 5 570 812 500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումարի չափով պետական տուրք՝ 2020թ․ երրորդ եռամսյակի համար, 2020թ․ չորրորդ եռամսյակի համար եւ 2022թ․ երրորդ եռամսյակի համար, ինչպես նաեւ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:

2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում, խաղատունը չի գործել։ Բայց, միեւնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն պահանջել է, որ «Օնիրա Քլաբ»-ը շարունակի պետական տուրք վճարել, քանի որ խաղատան լիցենզիան շարունակել է գործող մնալ։ Խաղատունը կազմակերպող «Օնիրա Քլաբ»-ը հրաժարվել է վճարելուց, դատական քաշքշուկների մեջ է հայտնվել ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության դեմ։

Կառավարության գթասրտությունը Ծառուկյանի նկատմամբ. ինչպես «Շանգրի Լա»-ի 4.2 մլրդ դրամ պետական տուրքը մնաց հարկատուների ուսերին

Ամեն ինչ հանգուցալուծվեց, երբ Կառավարությունը որոշեց հարկատուների հաշվին փակել «Օնիրա Քլաբ»-ի պարտքերը։ Թե՛ Կառավարության ներկայացրած նախագծում, թե՛ գործադիրի հուլիսի 7-ի նիստի քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ 2022 թվականի պետական բյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի պետական տուրքը մարելու համար։ Սակայն, ինչպես երեւում է, Կառավարության հաշվարկները փոխվել են, այդ թիվը դարձել է 5.6 մլրդ դրամ, որի մեջ ներառվել են նաեւ վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը։

Հուլիսի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը պայմանավորվել է «Օնիրա քլաբ»-ի հետ. խաղատունը կգործի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից եւ արդեն չորրորդ եռամսյակի համար պետական տուրք կվճարի։

Իսկ մինչ այդ, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը եւ խնդրել խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Ստացվում է, որ մի կողմից պետությունը վճարում է երրորդ եռամսյակի տուրքը, մյուս կողմից՝ ընկերությունը նույն եռամսյակում լիցենզիան կասեցնելու դիմում է ներկայացնում։ Օրենքով, եռամսյակային տուրքը վճարվում է նշված եռամսյակի մեկնարկից մի քանի օր առաջ, որով էլ պայմանավորված, գոյացել է ընկերության երրորդ եռամսյակի տուրքը, որը մարվել է պետության կողմից։

Կառավարության որոշման մեջ նշված է, որ ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 12-ի հրամանով ընկերության դիմումի հիման վրա վերջինիս տրված խաղատան լիցենզիայի գործողությունը կասեցվել է մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ գտնվելու վայրով պայմանավորված՝ «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տարեկան պետական տուրքը, ըստ օրենքի, կազմում է 5.5 մլրդ դրամ։