Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Մի շարք հասցեներում լույս չի լինի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղ

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)
Հայաստան

Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է

Օրեր առաջ Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն: Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում, ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խիստ խոհրդավոր և անհասկանալի հանձնարարականը Կառավարության X օղակից հասել է մարզեր՝ հատուկ բանագնացների միջոցով՝ ուղիղ տնօրեններին: Սա նշանակում է, որ X պաշտոնյան խուսափել է ավանդական ձևերով նամակագրությունից և չի ցանկացել էլեկտրոնային փոստով հետքեր թողնել, տրամաբանությունը հուշում է, որ ռիսկ կա… Չի բացառվում, որ վախեցել են, թե էլփոստով թանգարանների տնօրենների ձեռքին վտանգավոր փաստ կմնա, ուստի փորձել են հետագիծը ջնջել, որպեսզի հետագայում ռիսկեր չստեղծեն հրահանգն իջեցնող պետական պաշտոնյաների համար:

Ստացվում է նաև, որ ամեն ինչ արվել է, որպեսզի բացառեն հրահանգ տվող-կատարող կոնտակտը, ու այդ մասին իմանան սեղմ շրջանակի անձիք:

Հիմա հաջորդ աբսուրդը․ Բացի այն, որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է կառավարության X օղակից պատմական տարեթվերն ու փաստերն իրենց մեջ ամփոփող արժեքավոր իրերի հետ կապված նման հանձնարարություն իջել, այն էլ խոհրդավոր պայմաններում՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սյունիքում այս օրերին թշնամու հետ տարածքներ կիսելու կամ հնարավոր նոր զիջումների հարց կա հայկական իշխանության օրակարգում: Աբսուրդային է նաև այս հանձնարարության մյուս կտորը՝ առ այն, որ հնածոներն ու պատմամշակութային արժեքավոր իրերը պետք է դրամային արժեքով գնահատեն սովորական մարդիկ:

Ըստ հանձարարականի, փաստորեն, գնահատման իրավունք իրենց պետք է վերապահեն թանգարանային աշխատողները: Այսինքն, ոչ թե հատուկ մասնագետներից, ասենք, կառավարության N որոշմամբ՝ հանձնաժողով է կազմվում և նրանց համար ստեղծվում են պայմաններ, տրվում են խելամիտ ժամկետներ և պատշաճ գնահատում իրականացվում, այլև Հայոց պատմության վկայության արժեքները գույքագրելու համար պարզապես մարդիկ գործեն: Թանգարանների աշխատողները մտահոգված են, թե Աստված գիտե այդ գնահատողները հեղափոխության օրերին քայլած, ինչ-ինչ ճանապարհով նշանակվել են թանգարանում՝ որպես աշխատավարձ ստանացող գիդ, պատմության արխիվները գնահատելն իրենց է վերապահված.... Այն էլ, թե ինչ աչալրջությամբ և կամ ինչ նենգամտությամբ պատմական փաստեր կեղծելու գնով, ոչ ոք չգիտի։ Տարակուսած ու մտահոգված են թանգարանի աշխատողները, չգիտեն՝ ինչու, ում համար։ Մանավանդ, որ ոչ վաղ անցյալում Շուշիի թանգարանի զարհուրելի կորուստն ունեցանք։

Հիշեցնենք, Շուշիում պատմական թանգարանը չդատարկվեց պատերազմի օրերին… Ավելին, բացառիկ նմուշներն ու Շուշիի ողջ պատմական արխիվացված ցուցանմուշները հանձնվեց թշնամուն: Այս ամենից զատ Փաշինյանի հակահայկական որակված ելույթներն են նաև ստիպում, որ զուգահեռներ անցկացնենք Բերձորի շուրջ կատավողի ու Սյունիքում թշնամու կառուցվող ճանապարհների հետ։

Փաշինյանը մի շարք բնակավայրերի ապտմությունն ու դրանց հայկականությունը բազմիցս է կասկածի տակ դրել իր սկանդալային հայտարարություններով… Հետպատերազմյան ասուլիսում (24 Դեկտեմբեր, 2021 թ) ասում է․ «ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական»:

Պատերազմից հետո 2020 թ դեկտեմբերից սկսած՝ Սյունքում բարձունքներ, միջպետական ճանապարհից հատվածներ զիջելուց և Որոտանն ու Շուռնուխ գյուղական բնակավայրերը, ինչպես Փաշինյանն էր ձևակերպել՝ Ալիևի հետ իր բանավոր փոխըմբռնումից հետո կիսեց և կառավարության նիստի ժամանակ այս քայլն արդարացնող ելույթին Սյունիքում որոշ հայկական բնակավայրեր ադրբեջական տեղանուններով կոչեց՝ Էյվազլու և Չայզամի․..

Հետպատերազմյան աղմկահարույց ելույթներից մեկն էլ Փաշինյանի՝ «Շուռնուխի համար լացողները թող իմանան՝ Սյունիքում մեծացող սերունդը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջան է եղել» արտահայտությունն է։

Իսկ երբ թշնամին առանց դիմադրության մտավ Գեղարքոնիք ու Սյունիք՝ Սև լիճը զավթեց, Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց. «…Կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։ էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս է պետք զինվորը»։

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը․ ինչու է գաղտնի ռեժիմով արվում՝ պատճառաբանեցին, թե չի կարելի դրանց մասին բաց կապով փոխանակել ինֆորմացիան, որպեսզի ուրիշինը դարձնելու ռիսկը բացառվի: Գնահատման մասով կցկտուր էր բացատրությունը, ինչու շարքային աշխատողին տալ այդպիսի իրավասություն, չկարողացան հիմնավորել… «Այո, թարմացվում է թանգարաններում ու ցուցասրահներում ունեցվածքի ողջ տեղեկատվությունը ու դա նորմալ պետք է համարել բնական կամ մարդածին աղետների ռիսկեր են գնահատվում պարբերաբար»,- ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը: Հարցին, թե երբ է վերջինն արվել, ինչ օրենքով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում այս գործընթացը, պարզաբանեցին. «Թանգարանների մասին օրենք չկա, դեռևս մշակվում է, ուստի ներկայում այդ գույքագրման աշխատանքները կազմակերպվում են հարակից օրենքով, այն է՝ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքով, և այդ օրենքով հստակ սահմանված է՝ որ պետք է ժամանակ առ ժամանակ գույքագրել թանգարանային գույքը։ Իսկ թե վերջին անգամ երբ է արվել, չենք կարող ասել, չգիտենք»: