Ռոբերտ Լեւանդովսկի. «Հայաստանի հավաքականում միայն Մխիթարյանը չէ վտանգավոր»
Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
«Մենք պատրաստվելու քիչ ժամանակ ունենք, ուստի առաջիկա խաղում պետք է ապավինենք մեր տակտիկայի եւ մտավոր կարողությունների վրա: Հայաստանի հետ խաղն ինձ հիշեցնում է անցած ընտրական փուլի Վրաստանի հետ հանդիպումը, որում մենք 4:0 հաշվով խոշոր հաղթանակ տարանք, սակայն դա այնքան էլ հեշտ չտրվեց մեզ», – ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:
Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալու շնորհիվ ես լավ ծանոթ եմ, թե ինչի է ընդունակ Մխիթարյանը: Նա վտանգավոր է ցանկացած մրցակցի համար: Սակայն Վարշավայում Հայաստանի հավաքականը հանդես եկավ առանց նրա, եւ վատ տպավորություն չթողեց: Մյուս ֆուտբոլիստները նույնպես կարողանում են պայքար մղել, խնդիրներ ստեղծել մրցակիցների համար: Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, հաղթանակ տոնենք եւ վերջակետ դնենք այս ընտրական փուլում», – ասել է Լեհաստանի հավաքականի թիվ երկրորդ ռմբարկուն, որն ազգային թիմի կազմում խփել է 47 գոլ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները