Ադրբեջանում Դեմոկրատական կուսակցության վարչության անդամներին ոստիկանություն են կանչել
Ադրբեջանում Դեմոկրատական կուսակցության վարչության անդամներին ոստիկանություն են կանչել սեպտեմբերի 23-ին Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքին մասնակցելու կապակցությամբ։ Այս մասին Turan-ին հայտնել է կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն։
Նրա խոսքով՝ ոստիկանություն են կանչել կուսակցական գործիչ Նուրադդին Իսմայիլին, կուսակցության առաջին փոխնախագահ Հասրաթ Ռուստամովին, Կուսակցության վարչության անդամ Զաքիր Հուսեյնովին։ «Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները, խախտում է քաղաքացիների իրավունքները։ Սեպտեմբերի 23-ի հանրահավաքը արտոնել էր Բաքվի գործադիր իշխանությունը, ուստի օրինական ակցիայի մասնակիցներից որեւէ բացատրություն պահանջելն անթույլատրելի է»,- ասել է Ջալալօղլուն։
Հանրահավաքն ընթացել էր «Ո՛չ թալանին» կարգախոսով եւ նվիրված էր պետական միջոցների վատնման դեմ պայքարին ու օտարերկրյա գործիչներին կաշառելուն։
Ազգային խորհրդի հերթական նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները