Գրասենյակներում բաժակների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով
Գրասենյակներում բաժակների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով, իսկ 20 տոկոսի վրա կարելի է կղկղանք գտնել։ Այս մասին նախազգուշացնում են University of Arizona-ի գիտնականները։
Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ գրասենյակային աշխատողների սպասքը գրեթե ամբողջությամբ կեղտոտված է մանրէներով եւ վիրուսներով, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու համար։ Գիտնականների խոսքով՝ դրա գլխավոր պատճառը ընդհանուր օգտագործման կեղտոտ ամանի սպունգն է։
Գիտնականները նշում են, որ անգամ եթե արտաքինից գրասենյակային խոհանոցները մաքուր են, իրականում այնտեղ հակասանիտարական վիճակ է տիրում, ինչը մտահոգիչ է։
«Գրասենյակային սպունգները վարակված են E. Coli մանրէներով, ինչը կարող է փորլուծություն, սրտխառնոց, արնամիզություն, ստամոքսի ցավ եւ տենդ առաջացնել, իսկ ծանր դեպքերում՝ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ, որը երբեմն երիկամային անբավարարության է բերում»,- ասված է ինֆեկցիոնիստների զեկույցում։
Աղտոտմանը նպաստում է նաեւ այն, որ յուրաքանչյուր 2-րդ գրասենյակային աշխատող զուգարան գնալուց հետո չի լվացում ձեռքերը։ Իսկ եթե մարդու ձեռքերին վիրուսներ են լինում, դրանք նա փոխանցում է առնվազն 5 մակերեսի կամ 14 մարդու։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ