Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանության համար
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Հայաստանի ապազգային իշխանությունների՝ սահմաններ չճանաչող անհանդուրժողականությունը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս գիշեր, առանց բացատրության ու հիմնավորման, արգելվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի համար տասնամյակներ պայքարած ազգային
գործչի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քինախնդիր, փոքրոգի քայլ եւ թշնամուն հաճոյանալու պարզունակ դրսեւորում։
Համոզված ենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում ճանաչված եւ հարգված հայազգի քաղաքացու՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումը պատշաճ գնահատական կստանա նաեւ ֆրանսիական իշխանությունների կողմից։
Ցավալիորեն հատկանշական է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում անցանկալի անձ
հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական
իշխանությունների համար։ Ազգային գործիչներին թիրախավորելու եւ սփյուռքահայերին Հայաստանից օտարելու փաշինյանական ծանոթ ձեռագիրն է։ Սա հարված է համահայկականության գաղափարի իրականացման ճիգին, ժողովրդավարության լուրջ նահանջ է Հայաստանում եւ բռնապետության հաստատման ակնհայտ դրսեւորում։
Խստիվ դատապարտում ենք Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված ապօրինի քայլը, որն առանց պատշաճ բացատրության եւ վերանայման չի կարող մնալ։
Դաշնակցականների նկատմամբ սանձազերծված հալածանքների նորօրյա դրսեւորումները՝ ձերբակալությունները, կալանավորումները, պաշտոնազրկումները, տարատեսակ ապօրինությունները, ըստ էության, քողազերծում են հայության դեմ ուղղված ազգադավ ծրագրերը։ Դրանք որեւէ կերպ չեն կարող հետ պահել մեզ պայքարի մեր ուղուց։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող փաշինյանական վարչախումբն, ի վերջո, ինքնաբացահայտվելու եւ գտնելու է իր վախճանը։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց