Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ներկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. Զախարովա Ադրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ին Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայում Զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասին Սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքում Հայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքով

Ներկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԱստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիրԵրբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումըԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՋուր չի լինի որոշ հասցեներումՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը
Հայաստան

Իշխանությունը փորձում է փակել իրեն քննադատողների բերանը. Արմինե Օհանյան

Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ «Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի բարոյական, ֆինանսական ու վարկանշային վնաս էր հասցրել:

Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող media.am կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական factcheck.ge կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր Ֆեյսբուքին, որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։

Համեմատության համար նշենք, որ 168.am-ի ֆեյսբուքյան էջի հասանելիությունը media.am-ի թիրախավորումից հետո մեկ տարի անց վերականգնվել է սոսկ մասնակիորեն, դեռևս գտնվում է փակման վտանգի առջև: Լրատվամիջոցների պաշտպան ներկայացող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» նյութական և բարոյական վնասներ է հասցրել բազմաթիվ լրատվամիջոցների:

168.am-ը զրուցել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ, երբ վերջինս արդեն ստացել էր դատարանի վճիռը:

- Դատարանն իր վճռի մեջ հատկապես ի՞նչն է կարևորել այն առումով, որ խոսքը վերաբերում է ԶԼՄ-ներին, ազատ խոսքին ու դրան միջամտության փորձին:

- Դատարանը շատ հստակ արձանագրել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ոչ մի փաստարկ չի ներկայացրել ոչ իրենց «վճիռներում», ոչ դատաքննության ժամանակ, որպեսզի հիմնավորի «սուտ լուրը» կամ կեղծիքը, որով շուրջ մեկ տարի Ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակել էր մեր էջի հասանելիությունը՝ մեզ ահռելի նյութական և բարոյական վնասներ հասցնելով, մեր գործարար համբավին վնասելով։

Դատարանն արձանագրել է, որ «Հրապարակ» օրաթերթը գործել է լրագրողական կանոնների՝ էթիկայի և բարեխղճության սահմաններում, և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» միտումնավոր նվաստացրել ու նսեմացրել է մեր հեղինակությունը՝ օգտագործելով պիտակներ ու որակումներ, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն։ Եվ ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ պատասխանողը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», պետք է նշված վրացական կայքում հերքում տեղադրի և ներողություն խնդրի «Հրապարակ» օրաթերթից, նաև փոխհատուցի պատճառած բարոյական վնասը՝ 500 հազար դրամի չափով։

- Արդյո՞ք դատարանն իր վճռում անդրադարձել է այն հանգամանքին, որ ԶԼՄ-ների գրաքննությունն իրականացվել է մեկ այլ ԶԼՄ-ի կողմից:

- Ոչ, դատարանը քննել է մեր հայցն ընդդեմ հասարակական կազմակերպության՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, որը տվյալ դեպքում գործել է իր media.am կայքի միջոցով, սակայն գործով պատասխանողը ոչ թե ԶԼՄ-ն է, այլ ՀԿ-ն։

- Երբ հայտնի դարձավ, որ «Հրապարակը» շահել է դատն՝ ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, անդրադառնալով այս վճռին, հետևյալ միտքն էր հայտնել՝ «Վատ է, փաստորեն, Պերֆեկտ ՏՎ/Գագիկ Սողոմոնյանին եթե ֆեյքնյուզ հանես, կարող է դատեն ու դատարանը քեզ պարտավորեցնի հերքել/փոխհատուցել։ Շատ վատ է»:

- Լավ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Գագիկ Սողոմոնյանը։ Եթե Գագիկ Սողոմոնյանը հարցազրույցներ է անում, և իր զրուցակցի ասածների համար ինչ-որ մեկը նրան մեղադրում է ու փակում է էջի հասանելիությունը, նրա զրուցակցի ասածն անվանելով ֆեյք նյուզ, այո, Գագիկ Սողոմոնյանը ևս կարող է բողոքել։ Բայց ինչ-որ ֆեյք օգտատիրոջ համեմատել տարեկան միլիոնների հարկ վճարող և ամսական 2-3 միլիոն դիտում ունեցող, 15 տարվա կենսագրությամբ լրատվամիջոցի հետ, կարծում եմ, ոչ միայն կոռեկտ չէ, այլև չարախոսություն է և զրպարտություն։

- Ֆեյսբուքյան «Մեդիա-գրագիտություն խմբում» նյութի տակ կար նաև հետևյալ միտքը՝ «Շատ վատ ու վտանգավոր նախադեպ ա։ Ի դեպ, խնդիրն այն ա, որ Մեդիա-ում դիտարկել էին ոչ թե բուն Հրապարակ-ը, այլ դրա ՖԲ-ով տարածվող հրապարակման տեսանելիությունը ՖԲ-ում։ Դա լրիվ այլ բան ա։ ՖԲ-ն ինքն էր ուզում, որ էդպիսի բան արվի… էստեղ մեծ խնդիր կա՝ դատարանը չի հասկացել, թե որն ա խնդիրը, և պարտավորեցնել էսպիսի տեքստ հրապարակել՝ խնդրի առաջ ա դնում ամեն ֆաքթ-չեքերի։ Լրիվ չելենջ ա, ու լուրջ»:

- Նման բան գրողն ինքը չգիտի՝ ինչի մասին է խոսքը, և ծանոթ չէ ոչ դատարանի քննության առարկա դարձած հրապարակումներին, ոչ «Մեդիա նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի գրած «վճիռներին», ոչ Ֆեյսբուքի քաղաքականությանը, ոչ էլ նրան, թե առհասարակ ինչ է նշանակում ֆեյք նյուզ։ Դատարանը մեկ տարի շարունակ մանրակրկիտ քննության է ենթարկել խնդրո առարկա երկու հրապարակումները, մանրակրկիտ ծանոթացել է հայցվորի՝ «Հրապարակի» և պատասխանողի՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»  փաստարկներին, վկաներ է հրավիրել դատարան, օրենսդրությունն ու միջազգային նախադեպերն է ուսումնասիրել, ծանոթացել է ֆեյսբուքյան նորմերին և ֆեյքնյուզի դեմ պայքարի ռազմավարությանը։ Առհասարակ՝ մարդը, որը չի ընթերցել վճիռն ու ծանոթ չէ հայցին ու հայցադիմումի պատասխանին, իրավունք չունի նման դատողություններ անելու։ Մեր դժբախտություններից մեկն էլ անտեղյակ մարդկանց նման դատողություններն են և վերին ճշմարտություն ասողի տոնով արված սխալ, վտանգավոր եզրահանգումները։

Պարզ բան է տեղի ունեցել՝ իշխանությունը բոլոր հնարավոր գործիքակազմերով փորձում է փակել իրեն քննադատողների բերանը, և որոշ ՀԿ-ներ, որոնք սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ և նրանց պատվերն են կատարում, գործի են դնում իրենց լծակները՝ մեր լսարանը նեղացնելու և մեզ ֆինանսական վնասներ պատճառելու համար։ Իսկ Ֆեյսբուքը, որը մեր հրապարակումները տարածելու լրացուցիչ հարթակ է, այդքան չի խորանում, թե որտեղ է ֆեյքնյուզը, որտեղ՝ գրաքննությունը, ինչ-որ կազմակերպությունների տալիս է նման հնարավորություն՝ ֆեյքնյուզի դեմ պայքարելու, բայց չի հետևում դրա ընթացքին։ Այս կազմակերպություններն էլ, օգտվելով իրենց միջազգային կապերից, մի կողմից՝ Ֆեյսբուքի հետ են աշխատում, մյուս կողմից՝ ծառայություններ են մատուցում իրենց սիրելի իշխանություններին։ Ահա ամբողջ սխեման։

- Դատարանն իր վճռում անդրադարձե՞լ է նշված ժամանակահատվածում լրատվամիջոցի կրած նյութական վնասներին: Ի՞նչ գնահատական է տրվել դրան, արդյո՞ք բարձրացվել է փոխհատուցման խնդիր:

- Այո, 500 հազար դրամի դրամական վնասի փոխհատուցման որոշում է կայացրել դատարանը՝ մասնակիորեն բավարարելով մեր պահանջը։ Մեր վնասները, իհարկե, շատ ավելին են, բայց կարևորը վնասի չափը չէ, այլ բարոյական հաղթանակը և մեր ճշմարտացիության ամրագրումը՝ դատարանի վճռով։

- Ենթադրաբար Media.am-ը կբողոքարկի դատարանի վճիռը: Ի՞նչ եք ակնկալում Վերաքննիչ դատարանից:

- Վստահ եմ, որ առաջին ատյանի վճիռն այնքան պատճառաբանված է, և մեր պահանջը՝ այնքան օրինական, որ վերադաս ատյաններն այս վճիռը հաստատելու են՝ այն թողնելով ուժի մեջ

։- Առհասարակ դատարանի այս վճիռը նախադեպային առումով ինչո՞վ եք կարևորում:

- Սա, իրոք, նախադեպ է, որ լրատվամիջոցը կարողանում է ապացուցել իր ճշմարտացիությունը և պատժում է իրեն զրպարտողներին։ Անպատասխանատու և չփաստարկված հայտարարությունների, անպատիժ պիտակավորելու մեր ժամանակներում բոլորը պետք է գիտակցեն իրենց խոսքի արժեքը և մանավանդ՝ ԶԼՄ-ների կարևոր և ծանր աշխատանքը չարժեզրկեն, չվարկաբեկեն, չնսեմացնեն։ Ես ուրախ եմ, որ դատարանը հստակ ձևակերպումներ է տվել՝ գրելով, որ պատասխանողը միտումնավոր փորձել է վարկաբեկել ու նսեմացնել մեր աշխատանքը, որ գիտակցաբար է պիտակավորել մեր հրապարակումները, և այդ որակումները բացասական տպավորություն են թողնելու մեր ընթերցողի վրա և վնասելու են «Հրապարակի» գործարար համբավին։

Այսօր ազատ, անկախ, ընդդիմադիր լրատվամիջոցները բարդ պայմաններում են աշխատում. մի կողմից՝ իշխանությունների ճնշումները, մյուս կողմից՝ իշխանամետների չարությունն ու թշնամանքը։ Մենք չենք հասցնում տարբեր շահերից ելնող չարախոսներին հակադարձել. չունենք այդքան ռեսուրս և ժամանակ։ Բայց այս վճռից հետո շատերը պետք է հասկանան, որ մեր համբերությունը սահմաններ ունի, մենք կարող ենք դիմել դատարան և փակել բոլոր չարախոսների բերանն ու ստիպել, որ ոչ միայն ներողություն խնդրեն մեզ հանիրավի վարկաբեկելու համար, այլև նյութական փոխհատուցում վճարեն։ Մարդկային լեզուն չեն հասկանում, գուցե գրպաններին խփելը դեր խաղա։