Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին Բուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջին Գործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշը ԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. Զախարովա Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով Բելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում Գեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերը ԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումների Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը Վահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններում Ներկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը

Միացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԱստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիրԵրբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումըԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը
Մամուլ

Թոշակառուները՝ ընտրության առջև. ինչպե՞ս ստանալ հասանելիք հետվճարները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 % հետվճար ստանալ: Այս մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Վերջին մի քանի օրերին «Փաստ» օրաթերթը թոշակառուներից, նպաստառուներից զանգեր է ստանում: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: Ի դեպ, մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ որևէ կառույցից հստակ պատասխան չեն ստանում ու չգիտեն՝ ի՞նչ անել այս դեպքում:

Հարցի առնչությամբ փորձեցինք հասկանալ, թե բանկերի՝ ծրագրին միանալու գործընթացը շարունակակա՞ն է, այլ բանկեր նախատեսո՞ւմ են արդյոք միանալ ծրագրին, և այս տեսանկյունից ի՞նչ սպասեն թոշակառուներն ու նպաստառուները: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին: ԿԲ-ից հայտնել են նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, թե այդ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Իսկ թե ի՞նչ անեն այս դեպքում թոշակառուներն ու նպաստառուները, նշեցին, որ հարցի հասցեատերը ՀՀ ԿԲ-ն չէ՝ առաջարկելով դիմել նախարարություն:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ևս ընդգգծեց, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին. «Ինչպես նախապես ծանուցել ենք քաղաքացիներին, պետությունը՝ ի դեմս նախարարության, պատրաստակամ է համագործակցել մյուս բոլոր բանկերի հետ ևս, եթե իրենց կողմից ևս լինի պատրաստակամություն: Այն, որ հուլիսի 1-ից մեկնարկել է ծրագիրը ու այս պահին համագործակցող բանկերը 3-ն են, դա դեռ չի նշանակում, որ այդ ցանկը համալրման շարունակականություն չի ենթադրում: Ցանկացած պահի, եթե այլ բանկ հետաքրքրություն կունենա մասնակցել պետություն- մասնավոր հատված համագործակցության, նախարարությունը պատրաստակամ է իրենց ևս ընդգրկել այս համագործակցության շրջանակում: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, նախապես ծանուցել ենք և հիմա էլ շարունակում ենք ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան»:

Դիտարկմանը՝ իսկ եթե ցանկություն չկա բանկը փոխելու, մնում է սպասե՞լ մինչև մյուս բանկերը կա՛մ կմիանան, կա՛մ չեն միանա ծրագրին, Զ. Մանուչարյանն արձագանքեց. «Այդպես է ստացվում, որովհետև այլընտրանքային տարբերակը դա է: Ամեն դեպքում, քաղաքացիներն իրենք են որոշում. եթե ուզում են օգտվել ծրագրից, ապա կարող են մոտենալ ու ցանկացած պահի փոխել իրենց սպասարկող բանկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում