Գերմանական ֆուտբոլային միությունը տուգանվել է 28 հազար եվրոյով
ՖԻՖԱ-ն Գերմանական ֆուտբոլային միությանը (DFB) Պրահայում 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման մրցաշրջանի հանդիպման ժամանակ Գերմանիայի հավաքականի երկրպագուների պահվածքի համար, տուգանել է: DW-ն հաղորդում է, որ
DFB-ն պետք է մոտ 28 000 եվրո վճարի: Բացի այդ Գերմանիայի հավաքականի առաջիկա հանդիպման ժամանակ ՖԻՖԱ-ն կարող է փակել տրիբունաները:
Գերմանիայի հավաքականի երկրպագուները Չեխիայի թիմի հետ հանդիպման ժամանակ հրատեխնիկա են օգտագործել, նացիստական կարգախոսներ հնչեցրել, ինչպես նաեւ խաղի սկզբում երկու մահացած չեխ ֆուտբոլիստների հիշատակի լռության րոպեն խախտել:
Չեխիայի ֆուտբոլային միությունը եւս իր երկրպագուների պահվածքի համար տուգանվել է, սակայն ավելի համեստ գումարով՝ 4400 եվրո: Դաշտի տերերի երկրպագուները եւս հրատեխնիկա են օգտագործել եւ պլաստիկ շշեր նետել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները