2017թ. սեպտեմբերին Թուրքիայի արտահանման ծավալներն աճել են
Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) տվյալներ է ներկայացրել երկրի արտահանման ծավալների մասին: Ըստ թուրքական «Bloomberght» լրատվամիջոցի՝ 2016թ. սեպտեմբեր ամսվա համեմատ 2017թ. նույն ամսվա ընթացքում արտահանման ծավալները աճել են 8.9 տոկոսով և կազմել են 11մլրդ 337մլն դոլար:
Իսկ 2017թ. հունվարից մինչև հոկտեմբեր արտահանման ծավալները ավելացել են 10.6 տոկոսով (114մլրդ 661մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Վերջին 12 ամսվա ընթացքում Թուրքիայի արտահանման ծավալները նույնպես աճել են և հասել 153մլրդ 24մլն դոլարի:
Աղբյուրը նշում է, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի մեքենաշինության արտահանման ծավալները հասել են 2մլրդ 152մլն 110հզ դոլարի: Նշվում է, որ այդ ցուցանիշով մեքենաշինության սեկտորն արտահանման ծավալներով առաջին հորիզոնականում է Թուրքիայում:
Ավելացել են մասնավորապես Թուրքիայից դեպի 139 երկիր արտահանվող ապրանքների ծավալները: Մասնավորապես ամենաշատը Թուրքիայից ապրանք է արտահանվել դեպի Գերմանիա: Վերջինիս ուղղությամբ արտահանման ծավալներն ավելացել են 8.3 տոկոսով: Ավելացել են արտանման ծավալները նաև դեպի Մեծ Բրիտանիա (14 տոկոս ) ԱՄՆ (36.5 տոկոս), Իտալիա (1.5 տոկոս), Իրաք (2.2 տոկոս): Սակայն այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: Սեպտեմբերին Թուրքիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալները աճել են 54 տոկոսով:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)