Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. ժամկետը մոտենում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երեք ամիս կա, սակայն քաղաքական իշխանություններն արդեն նրան փոխարինող են փնտրում: Բանն այն է, որ, ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի, մոտ երեք ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Ըստ նույն օրենքի՝ Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններն ավելի հակված են իշխող ՔՊ-ի կողմից խորհրդարանին այլ թեկածու առաջարկել:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից ճշտել՝ նման քննարկումներ կան, թե ոչ, եւ արդյոք առաջարկ ստացել է: Վերջինս նշեց. «Առաջին անգամ եմ լսում, ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին»: Բոլոր կառույցներում սեփական մարդկանց պաշտոնների նշանակելու մոլուցք ունեցող իշխանությունների պարագայում այսպիսի թեկնածուն սպասելի էր, եւ նույնկերպ սպասելի էին նաեւ մամուլի տեղեկությունները հերքել սիրող ՔՊ-ականների այսպիսի պատասխանները: Մենք կսպասենք զարգացումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս