Հայաստանի իշխանություններին հորդորում ենք հարգել մարդու իրավունքները. ԱՄՆ դեսպանատան արձագանքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ մասնավորապես թույլ տալով բոլոր քաղաքացիներին խաղաղ կերպով արտահայտել իրենց դիրքորոշումները եւ լրագրողներին՝ իրականացնել իրենց աշխատանքն առանց միջամտության»,- «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել դեսպանատուն՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. Հետեւե՞լ եք հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերին, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ի՞նչ տեսակետ ունեք: 2. Արդյոք ժողովրդավարական չափանիշների մե՞ջ է մտնում առանց զգուշացնելու, առանց հրապարակային նախազգուշացման հատուկ միջոց կիրառելը: 3. Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում սկսված ներքաղաքական լարվածության ելքը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: 4. Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնց առնչությամբ համացանցում տարաբնույթ տեսանյութեր կան: Այս հարցերին ի պատասխան՝ դեսպանատնից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «Բողոքի խաղաղ ակցիաները բաց քաղաքական համակարգի տարրերից են։ Մենք լիարժեք սատարում ենք խոսքի ազատության եւ խաղաղ հանրահավաքների հիմնարար ազատությունների իրացման իրավունքը: Բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել խաղաղ ընթացքը եւ հարգել իրավունքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։
Տեղյակ ենք, որ կառավարությունը որոշ իրավապահների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետ կապված քննություններ է սկսել։ Մենք ողջունում եւ խրախուսում ենք նման չարաշահումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված կառավարության ջանքերը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի