Մի՛ խանգարեք, մտածում եմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեպի իր աշխատասենյակ շտապող ՔՊ-ական տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանին երեկ մի քանի հարց ուղղեցինք։ Նա հրաժարվեց պատասխանել՝ զբաղված եմ, շտապում եմ աշխատասենյակ, քննարկում եմ անելու, սպասողներ կան։ Առաջարկեցինք մինչեւ աշխատասենյակ ուղեկցել, այդ ընթացքում կհասցնի մեր հարցերին պատասխանել։ Պատգամավորը վրդովված նետեց, թե խանգարում ենք։ Ինչի՞ն։ «Որովհետեւ մտածում եմ»։ Ի՞նչ եք մտածում։ «Աշխատանքի մասին»։ Բայց մենք հանդգնեցինք մի քանի րոպեով պատգամավորին կտրել մտածելու պատմական իրադարձությունից եւ հարց տվեցինք։
«Պարոն Ղալումյան, փաստորեն, Դուք ճիշտ էիք, մյուսները՝ սխալ, առաջինը Դուք էիք, չէ՞, որ հայտարարեցիք, թե «չի բացառվում», որ Տավուշից որոշ հողեր հանձնվեն Ադրբեջանին, ասել էիք, որ այդ գյուղերը չբնակեցված են, եւ «եթե խաղաղությանը պետք է հասնել այդ ճանապարհով, կարելի է»: Ադրբեջանից Հայաստանին ներկայացված 5 կետերից մեկը դրա մասին է, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում էլ կար այդ մասին, այժմ ի՞նչ տրամադրություններ են Տավուշում, թույլ կտա՞ն տարածքները հանձնել։
«Անկլավների հարց դուք եք շրջանառության մեջ դնում, քան Միշելը կամ որեւիցե այլ ոք»։ Առաջինը Դուք եք դրել՝ չէիք բացառում։ «Ես ասել եմ՝ կա խնդիր, բայց չեմ կարծում, որ հիմա դրան անդրադառնալու կարիք կա»։ Իսկ ե՞րբ կարիքը կառաջանա։ «Երբ սահմանազատման աշխատանքները սկսվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց