Արտահերթ ընտրություններն անխուսափելի են
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
- Մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի: Տպավորություն է, թե իշխանական բուրգը չի երերում փողոցում տեղի ունեցող երթերից, ակցիաներից: Սա ի՞նչ է նշանակում:
- Որքանով ես եմ հասկանում, հանրահավաքները սկսվեցին այն բանից հետո, երբ գործող վարչապետը հայտարարեց, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Դա հասկացվեց որպես Հայաստանի պաշտոնական համաձայնություն, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմի մեջ: Դրանից հետո սկսվեցին ցույցերը: Պետք է հասկանալ, որ ցույցերի նպատակն այն էր, որ Հայաստանի իշխանություններն այդ քայլին չգնան: Գոնե մինչ այս պահը գործող իշխանությունը նման փաստաթուղթ չի ստորագրել: Այս իմաստով կարող ենք ենթադրել, որ բողոքի ակցիաներն իրենց նպատակին հասել են:
- Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Սա կարո՞ղ է նվազեցնել հավաքի մասնակիցների քանակը, թե՞ հակառակ էֆեկտը կարող է տալ:
- Դժվարանում եմ պատասխանել: Որպես կանոն, ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառումն ակտիվացնում է բողոքը: Սակայն ես այլ հարթությունում եմ սա դիտարկում: Սրանք իշխանության եկան ոստիկանների առջեւ ձեռքերը վեր բարձրացնելով, հիմա իրենք են ոստիկանական ուժ կիրառում: Կարծում եմ, որ դա քանդում է գործող իշխանության հայեցակարգը, որով եկել են իշխանության: Դա հետագայում իր ազդեցությունը կունենա՝ կառավարության համար բացասական իմաստով:
- Եթե պայքարը թափ չառնի, չուժգնանա, ի՞նչ պետք է անի փողոց դուրս եկած ընդդիմությունը:
- Այս հարցը պետք է ընդդիմության ներկայացուցիչներին տալ, գուցե նրանք ունեն պլան Բ ու գիտեն, թե ինչ են անելու հաջորդ քայլով: Համենայնդեպս, հանրությանը չեն ներկայացրել հետագա գործողությունների իրենց ծրագիրը:
- Ասում են՝ նոր արտահերթ ընտրությունները կարող են անխուսափելի լինել, առաջիկայում տեսնո՞ւմ եք նման օրակարգ: Եթե այո, ապա ի՞նչ կտա այն մեզ:
- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իմ կարծիքով, անխուսափելի են, մենք աշխատող խորհրդարան չունենք այսօր, քաղաքական դաշտն էլ քայքայված է: Այսպես երկար չի կարող շարունակվել, այլ հարց է, թե որ իրադարձությունը կխթանի նման զարգացումը: Կարծում եմ, որ դա կախված կլինի նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան Արցախի խնդրում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի