Սփյուռքում բողոքի ալիքները կասեցնելու իշխանությունների ջանքերն ապարդյուն են անցնում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ընդդիմության ակցիաներին պարբերաբար իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնում Սփյուռքի տարբեր գործիչներ, ինչպես նաև հայաշատ քաղաքների հայ համայնքները։ Ավելին, այս օրերին միմյանց հաջորդելով հայաշատ մի շարք քաղաքներում պարբերաբար տեղի են ունենում հանրահավաքներ և երթեր, որոնց ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում «Ֆրանսիայի հրապարակին»՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հատուկ հանձնարարական են ուղարկել հայկական մեծ համայնք ունեցող երկրներում Հայաստանի դեսպանատներին և հյուպատոսարաններին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի հնարավոր բոլոր տարբերակներով ու միջոցներով կասեցնեն հակաիշխանական ակցիաների անցկացումը և հատկապես հակափաշինյանական կոչերի հնչեցումը։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ փորձ է արվել բողոքի ալիքը կասեցնելու գործընթացում ներառել հայկական սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։
Մեր տեղեկություններով, դեսպանատներից զեկուցել են, որ դժգոհությունը բավական մեծ է, իսկ բողոքի ալիքները՝ հուժկու, ուստի գործնականում ոչ մի արհեստական միջոցով հնարավոր չէ դրանք կանխել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց