Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային

ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը
Հայաստան

Քոչարյան Անդոն «փուռն է տվել» Մեքսիկայից հաղթանակած վերադարձող բռնցքամարտիկներին

«Հրապարակ»-ը գրում է․ Հայաստանում գոյություն ունի Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիա, որի սաները՝ 11 մարզիկ, մի քանի օր առաջ մեկնել էին Մեքսիկա՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-մենամարտեր են անցկացվել։ Այնտեղ մեր մարզիկները գրանցել են լուրջ հաջողություններ ու հաղթանակած վերադարձել Հայաստան։ Սակայն Երեւան վերադարձի ճանապարհին նրանք բախվել են ՔՊ-ական պատգամավորներից մեկի նենգությանն ու հայտնվել ոստիկանության բաժանմունքում։

Ահա թե ինչ է տեղի ունեցել Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավի մեջ, որով Հայաստան են վերադառնալիս եղել հայ մարզիկները։ Օդանավում է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով մայիսի 26-31-ը գործուղման էր՝ մեկնել էր Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ Մարզիկները թեեւ հոգնած են եղել, բայց քանի որ հաղթանակած են վերադառնալիս եղել հայրենիք, բարձր տրամադրություն են ունեցել ու, հավանաբար, օդանավի մեջ մի փոքր ակտիվ եւ աշխույժ են պահել՝ բարձրաձայն զրուցել, ուրախացել իրենց հաջողությամբ։ Դա դուր չի եղել ՔՊ-ական պատգամավորին, ով ինքնաթիռում լռել է, սակայն «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես, դեռ օդանավից չիջած՝ զանգահարել է ոստիկանություն, «փուռը տվել» հայ մարզիկներին։ Մասնավորապես, դժգոհել է նրանց պահվածքից ու ձեռքի հետ էլ, որպեսզի արդարացնի իր զանգը ոստիկանություն, կասկած է հայտնել, թե «հնարավոր է նրանք գողություն կատարած լինեն օդանավում»։ Եվ մարզիկները, որոնց օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ, ընկերներ ու հարազատներ են սպասելիս եղել, սպասասրահ դուրս գալու փոխարեն՝ օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել։ Ոստիկանության «Զվարթնոցի» բաժնի աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դուրս գալ սպասասրահ՝ մոտեցել են հայ մարզիկներին ու նրանցից երեքին, Քոչարյան Անդոյի «դանոսով», տարել են ոստիկանություն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին միջադեպի վերաբերյալ մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունիսի 1-ին միջադեպ է եղել օդանավում, եւ քաղաքացու ահազանգի հիման վրա ոստիկանության «Զվարթնոցի» բաժին է բերման ենթարկվել երեք անձ։ Նրանք բացատրություն են տվել ու բաց են թողնվել»։

Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ով է եղել տվյալ քաղաքացին, ինչ ահազանգ է տվել, եւ եթե ահազանգը կեղծ է եղել, ինչու նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունից չհայտնեցին։ Մենք խոսեցինք Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը, որ իրենց մարզիկներից երեքին հունիսի 1-ին Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավից միանգամից բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բաց թողել։ Իսկ թե որն է եղել պատճառը, չգիտեր, ասաց՝ իրենց համար էլ մինչ այս պահն անհասկանալի է մնում, թե ինչ էին արել մարզիկները, որ նրանց տարել են ոստիկանություն։

«Մենք մինչեւ էսօր տեղեկացված չենք, թե պատճառը որն է եղել, ով է զանգել ու ինչ առիթով։ Ուղղակի օդանավից անմիջապես իջնելուց հետո իրենք հրավիրեցին, հարցրին՝ եղե՞լ է, արդյոք, միջադեպ, ու պատասխանը բացասական ստանալուց հետո բաց թողեցին»,- ասաց ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը։ Փորձեցինք նորից ճշտել՝ օդանավում որեւէ մեկի հետ որեւէ միջադեպ, առհասարակ, չի՞ եղել, Հարությունյանը կրկնեց․ «Մենք, առհասարակ, բացի Հայաստանի դրոշը բարձրացնելուց, երկիր ներկայացնելուց ուրիշ որեւիցե բանով չենք զբաղվում»։ Իսկ իրենք որեւէ պատգամավորի նկատե՞լ են օդանավում, Հարությունյանը նախ ասաց, որ ինքը չգիտի՝ արդյոք պատգամավորներն էկոնոմ դասո՞վ են թռչում, թե՞ ոչ, քանի որ, իր խոսքերով, «հիմիկվա պատգամավորներն ինչով ասես՝ կարող է գնան-գան»։ Հետո ավելացրեց, որ դժվար թե իրենց մարզիկներից որեւէ մեկը ճանաչեր որեւէ պատգամավորի։ «Ես անձամբ չեմ ճանաչում, ինչքան էլ Ձեզ համար հայտնի լինի»,-ասաց նա։

Ֆեդերացիայի նախագահը նաեւ ասաց այն մարզիկների անունները, որոնց տարել են ոստիկանները՝ Ռուբեն եւ Ռուդոլֆ Գարբոյան եղբայրներ եւ Տիգրան Մելքոնյան։ Երեքն էլ՝ 19 տարեկան ու երեքն էլ բոլոր մենամարտերը ժամանակից շուտ են ավարտել, բնականաբար՝ հաղթանակով։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իրենց համար տարակուսելի է նաեւ այն, թե ինչու են հենց այդ երեքին ընտրել ոստիկանները, իր կարծիքով՝ հավանաբար, ոստիկաններին ահազանգած անձը նրանց է մատնացույց արել։

«Տրամադրությունները, բնականաբար, լավ է եղել, բայց արտաքնապես շատ հոգնած ու տանջված են եղել։ Ես անձամբ եմ նրանց հարցրել՝ ի՞նչն է եղել խնդիրը, իրենք ասել են՝ մենք անտեղյակ ենք, ընդհանրապես՝ անակնկալի ենք եկել, թե ինչի մասին է խոսքը։ Բացարձակապես որեւիցե մեկը որեւիցե բանից տեղյակ չի եղել ու մինչեւ էսօր չի կարողանում հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Մենակ կանգնեցրել են, ասել են՝ եկեք, ձեր մասին ինչ-որ վատ բան են ասել, հետո էլ ոչ մի պարզաբանում չեն տվել»,-ասաց Գառնիկ Հարությունյանը։

Փաստորեն, ՔՊ-ական տխրահռչակ պատգամավորը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում հատկապես լրագրողների հետ «մենամարտերի» եւ տարատեսակ այլ բացասական դրսեւորումների պատճառով, այս անգամ էլ որոշել է «ուժերը փորձել» իր երեխաներից փոքր տարիքի բռնցքամարտիկների հետ՝ նրանց ոստիկանության ձեռքը տալով։ Ըստ էության, սա սուտ մատնություն է, քանզի ակնհայտ է, որ տղաները որեւէ հակաօրինական քայլ չեն արել, եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը կեղծ է եղել, կասկածն էլ՝ միտում ունեցող։ Եթե նրա փոխարեն մի որեւէ ընդդիմադիր պատգամավոր այդպիսի բան աներ, նրան հիմա վաղուց ձերբակալել ու կալանավորել էին սուտ մատնության հոդվածով։ Բայց ՔՊ-ականին, առավել եւս՝ Քոչարյան Անդոյին, ամեն ինչ կարելի ու ներելի է։