Ոստիկանների հանցագործությունը՝ բժիշկ-ազատամարտիկ Հայկազ Հարությունյանի հանդեպ
Yerkir.am-ը գրում է․
ՀՅԴ կամավորական 3-րդ վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի՝ 44-օրյայի առաջին իսկ օրերից գտնվել է առաջնագծում՝ մասնակցելով Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը։
Հայկազ Հարությունյանը նույն դիրքերում է գտնվել նաև նոյեմբերի 9-ի դավադիր հայտարարությունից շաբաթներ անց։ Մարտական գործողությունների ժամանակ նա ստացել է գլխի բեկորային վնասվածք. նրա գլխից բեկորը հեռացրել են ամիսներ անց՝ 2021 թ. հունիսին՝ վիրահատության միջոցով։
Որպես պատվախնդիր գործիչ՝ Հայկազ Հարությունյանն առաջին իսկ օրվանից
մասնակցում է «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաներին։
Ստորև բերվող տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից ոչ միայն ապօրինի կերպով բերման ենթարկում հունիսի 3-ի երեկոյան խաղաղ երթին մասնակցող Հայկազ Հարությունյանին, այլև բերման ենթարկելիս դիտավորությամբ հարվածներ հասցնում նրան։ Նշված դեպքին արձագանքել է նաև փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով. «Եթե որևէ իրավաբան իրեն թույլ կտա ասել, որ ոչ մի կերպ դիմադրություն ցույց չտվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառող այս երկու ոստիկանների արարքներում հանցակազմ չկա, ուրեմն ոչ թե իրավաբան է, այլ ……. է (նրան ցանկացած վիրավորական բնութագիր հասնում է)»։
Yerkir.am-ը տեղեկացավ նաև, որ կատարվածի առիթով հաղորդում է ներկայացվելու հանցագործության մասին՝ Փաշինյանի իշխաության հանցավոր հրահանգները կատարող նշյալ ոստիկաններին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։
Հ․Գ․ Վիրակապով լուսանկարը՝ 44-օրյայի ժամանակ գլխի շրջանում բեկորային վիրավորում ստանալու օրերին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի