Պատանեկան ԵԱ. Լիանա Գյուրջյանը՝ ոսկե մեդալակիր
Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալը: 15 տարեկան աղջիկների պայքարում հավասարը չի ունեցել 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում հավաքել է 183 կգ՝ 78+105 կգ:
Հիշեցնենք, որ 17 տարեկանների առաջնության 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296 կգ արդյունքով հաղթել էր Արմեն Գրիգորյանը: Ռաֆիկ Հարությունյանը 295 կգ արդյունքով գրավել էր երրորդ տեղը: Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային կարգում նվաճել էր արծաթե մեդալ: 77 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ:
15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը նվաճել էր 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը: 50 կգ քաշային Արա Պողոսյանը դարձել էր ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները