ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժել Ադրբեջանին
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են բանաձեւ, որը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի պաշտոնյաներին մարդու իրավունքների ոտնահարումների համար։ Բանաձեւը ներկայացրել է հանրապետական Քրիս Սմիթը դեմոկրատ Ջիմ Մաքգովերնի հետ։
«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է կիրառել խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց միջազգային առեւանգումները եւ ահաբեկման այլ միջոցները, որպեսզի ստիպի լռել իրավապաշտպաներին, լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին։ Ակնհայտ է, որ մեր երկրների միջեւ կարեւոր տնտեսական կապեր կան, սակայն այդ խախտումները չի կարելի անտեսել»,– ասել է Սմիթը։
Այլ առանցքային դրույթների թվում՝ բանաձեւն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է Ադրբեջանի հետ աշխատելիս առաջնահերթ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին եւ հիմնական ազատություններին եւ կիրառել Մագնիտսկու օրենքը մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատժելու համար։ Բանաձեւը Ադրբեջանի կառավարությանը նաեւ կոչ է անում անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին։
«Մագնիտսկու օրենքը հող է նախապատրաստել ԱՄՆ–ում մարդու իրավունքների հարցում կառավարման նոր դարաշրջանի համար։ ԱՄՆ–ը պետք է օգտագործի այդ գործիքակազմը մարդու իրավունքներ ոտնահարող պաշտոնյաներին պատժելու համար»,– ընդգծել է Սմիթը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները