Արկադի Անդրեասյանը կշարունակի մարզել «Արարատը»
«Արարատ» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես եկել հայտարարությամբ՝ կապված թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանի որակազրկման հետ:
«Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատում», տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ եւ բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ սկսած խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչեւ խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում:
Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետեւել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքը ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ եւ կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզիչի՝ թիմը մարզելու վրա: Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է», – գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն սեպտեմբերի 20-ին կայացրած որոշմամբ Երեւանի «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին 2 տարով զրկել էր իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ Հայաստանի առաջնության «Արարատ» – «Գանձասար-Կապան» խաղում հեռացվելու եւ ոչ մարզական պահվածքի համար:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները