Բողոքի ակցիա վրաց–թուրքական սահմանին
Վրաստանում՝ վրաց–թուրքական «Սարփի» անցակետի մոտ, մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի սահմանապահ ծառայությունների դեմ։
Տարերային ակցիայի առիթ է դարձել Վրաստանի մի քանի քաղաքացիներին Թուրքիայի տարածք չթողնելը։ Վրացի եւ թուրք սահմանապահների միջեւ միջադեպի հետեւանքով վեճ էր ծագել։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է ոստիկանությունը։
Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիները չեն կարողացել սահմանն անցնել թուրքական կողմում մաքսատանն ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով։
Միաժամանակ ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի մի քանի քաղաքացու թույլ չեն տվել անցնել Թուրքիա՝ Duty Free–ում գնված ծխախոտի պատճառով։
Այս պահին «Սարփի» անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով։ Վրացական կողմը միջադեպը կքննարկի թուրք գործընկերների հետ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները