Թուրքիայի վարչապետը. «Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին»
Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է թուրքական «TRT» «CNN Turk» «NTV» և «Haberturk» լրատվամիջոցների հարցերին:
Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական և խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքերով թեև Թուրքիան չի ցանկանում, որ ավելորդ լարվածություն ստեղծվի տարածաշրջանում, այնուամենայնիվ «հանրաքվեն բացահայտ կերպով հող նախապատրաստեց թեժ բախման համար»: Թուրքիան նաև քննադատել է այն հանգամանքը, որ հանրաքվեն ընթանում է Մոսուլ և Քիրքուք շրջաններում, որը չի մտնում իրաքյան Քուրդիստանի սահմանների մեջ:
Նա նշել է, որ հանրաքվեի անցկացմամբ՝ իրաքյան Քուրդիստանի ղեկավարություն փորձում է լուծել անձնական նպատակները և նրանք անտեսում են տեղի, արաբների, ասորիների, քրդերի, թուրքմենների, եզդիների ապագան:
Միաժամանակ նաև նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ակտիվ երկխոսության մեջ է լինելու Իրաքի կառավարության հետ և ցանկացած քայլի մասին իրաքյան կողմը իրազեկվելու է:
Անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիան ինչ քայլեր կձեռնարկի հանրաքվեից հետո, Յըլդըրըմը ասել է, որ նախ օրակարգ կբերվի պատժամիջոցներ կիրառելու հարցը: Մասնավորապես այդ հարցը կքննարկվի Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների կողմից:
Չխոսելով որոշ մանարասների մասին, նա ասել է, որ ի պատասխան Թուրքիան տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում կձեռնարկի մի շարք քայլեր: Խոսելով թուրք-իրաքյան սահմանի մոտ սկսված զորվարժությունների մասին, Յըլդըրըմը ասել է.
«Սահմանին տեղի ունեցող զորավարժություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև Իրաքը: Բացի դրանից մի շարք այլ գործեր էլ կան, որ պետք է իրականացվեն: Այստեղ առայժմ կարիք չկա, որ մանրամասնությունների մասին խոսեմ: Այս օրերին մեր զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Թեհրան: Մեր նախագահն էլ է մեկնելու Թեհրան: Իրանը, Թուրքիան և Իրաքը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ճգնաժամը կարգավորվի առանց լարվածության աճի»:
Վերջում թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ, եթե հանկարծ ստեղծված իրավիճակում իրաքյան Քուրդիստանում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, ապա իրենք այդ ամեն չեն անտեսի և կդիմեն պատասխան գործողությունների:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ